« ՍԵՐԸ ԴԱ ՄԻ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՀԱՌԱՋԸՆԹԱՑ Է » – Գրադարան – Mashtoz.org

« ՍԵՐԸ ԴԱ ՄԻ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՀԱՌԱՋԸՆԹԱՑ Է »

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿՂԻՄԱՔՈՍ, Սանդուղք Դրախտի, XXX, 3-4.10.18 (PG 88, 1156B.1157A.1160A).
 
 
[...] Սերը. նրա բնությունը նման է Աստծուն, [...] նրա ազդեցությունը հոգու արբեցություն է, նրա ուժը՝ հավատքի աղբյուր, համբերության անդունդ, խոնարհության օվկիանոս:
Սերը, ներքին ազատությունը և որդեգրությունը միմյանցից զանազանվում են միայն անունով, ինչպես լույսը, կրակը և բոցը:
Եթե սիրված մի էակի դեմքը [...] երջանկացնում է մեզ, ինչպիսի՜ ազդեցություն կունենա Տիրոջ ուժը, երբ կգա ծածուկ կերպով բնակվելու մաքրագործված հոգու մեջ:
Սերը լույսի մի անդունդ է, հրեղեն մի աղբյուր: Որքան ավելի է բխում, այնքան ավելի է այրում ծարավածին: [...] Այս պատճառով է, որ սերը դա մի հավիտենական հառաջընթաց է: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։