« ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՓԱՅԼՈՒՄ ԵՆ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԿՐԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ » – Գրադարան – Mashtoz.org

« ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՓԱՅԼՈՒՄ ԵՆ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԿՐԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ »

ՄԱԿԱՐԻՈՍ, Քարոզներ (Բ. ժողովածու), XLIII, 1 (PG 34, 772B-C).
 
 
[...] Վառվող անթիվ ճրագները բոլորն էլ վառվել են միևնույն կրակով, այսինքն՝ բոլորն էլ վառվել և փայլում են միևնույն գոյացության ազդեցության ներքո:
Նմանապես քրիստոնյաները փայլում են աստվածային կրակի՝ Աստծո Որդու ազդեցության ներքո: Նրանց վառված ճրագները գտնվում են նրանց սրտի խորքում և շողում են Նրա Ներկայությանը, ժամանակի ընթացքում, որ անցկացնում են երկրի վրա, ճիշտ ինչպես փայլում է Նա Ինքը:
Մի՞թե Հոգին չի ասում. «Սրա համար օծեց քեզ Աստված բերկրանքի յուղով» (Սղմ 45, 8): Նա անվանվեց Օծյալ [Քրիստոս], որպեսզի մենք, ստանալով օծումը միևնույն յուղի, որով Նա Ինքը օծվեց, մենք նույնպես կարողանանք կոչվել «քրիստոսներ», լինելով միևնույն բնությունից և Նրա հետ կազմելով մեկ միակ մարմին:
Գրված է նաև. «Նա՝ ով սրբագործում է, և նրանք՝ ովքեր սրբագործվել են, կազմում են մեկ միակ ամբողջություն» (Եբր 2, 11): [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։