ԵՎԱԳՐ ՊՈՆՏԱՑԻ (345-399) – Գրադարան – Mashtoz.org

ԵՎԱԳՐ ՊՈՆՏԱՑԻ (345-399)

« ՄԵՐ ՎԱՂՎԱ ՀԱՑԸ ԱՍՏԾՈ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ Է »
ԵՎԱԳՐ ՊՈՆՏԱՑԻ (345-399). « Հայր մերի մեկնություն » աշխատությունից (Lagarde, p. 13).
 
 
[...] Սուրբ Աբբա Եվագրը մեկնում էր աղոթքը, որ գտնվում է Մատթեոսի Ավետարանում. «Հայր մեր, որ երկնքում ես [...] »:
«Հայր մեր, որ երկնքում ես». այս խոսքը նրանցն է, ովքեր մտերիմ են Աստծուն, ինչպես որդին հոր գրկում:
«Սուրբ թող լինի Քո Անունը». այսինքն, թող որ այն մեր մեջ փառավորվի մեր վկայության շնորհիվ, մարդկանց կողմից, ովքեր կասեն. ահա՛ Աստծո ճշմարիտ ծառաները:
«Թող գա Քո Արքայությունը». Աստծո Արքայությունը Սուրբ Հոգին է. մենք աղոթում ենք, որ Հայրը մեր վրա առաքի Սուրբ Հոգին:
«Թող Քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է». Աստծո կամքը բոլոր հոգիների փրկությունն է: Այն, ինչը որ իրականություն է երկնային զորությունների համար, մենք աղոթում ենք, որ կատարվի մեզնում երկրի վրա:
«Մեր վաղվա հացը» Աստծո ժառանգությունն է: Մենք աղոթում ենք, որ մեզ այսօրվանից իսկ տա դրա նախաճաշակը, այսինքն՝ որ Իր քաղցրությունը մեր համար զգալի լինի այս աշխարհում, արծարծելով մեզնում մի բուռն ծարավ: [...]
You can watch this video to help the site.
Շնորհակալություն կանխավ։