Գլուխ Դ. - Խոհեմություն գործերում – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Դ. - Խոհեմություն գործերում

1. Ամեն խոսքի մի՛ հավատա և մի՛ հետևիր ներքին բոլոր մղումներիդ, այլ՝ քննիր ամեն բան զգուշությամբ, Աստծո կամքի համաձայն: Ավա՜ղ, հաճախ այնքա՜ն տկար ենք. ուրիշների մասին ավելի հեշտությամբ ենք խոսում – լավ կամ վատ – և այնքա՜ն շուտ ենք հավատում վատաբանող խոսքերին: Կատարյալ մարդիկ, մինչդեռ, հավատք չեն ընծայում իրենց բոլոր լսածներին, որովհետև լավ են ճանաչում մարդու թեթևամտությունը և նրա դեպի չարն ունեցած հակումը: Իմաստություն է աճապարանքով չգործելը, ինչպես նաև համառորեն չկառչելը մեր սեփական տեսակետներին: Իմաստություն է մարդկանց բոլոր խոսքերին անխտիր չհավատալը և լսածն առանց ստուգելու ուրիշներին չհաղորդելը: Խորհուրդ հարցրու խոհեմ ու խղճամիտ մարդուց. թույլ տուր, որ քեզնից ավելի կատարյալ մեկը առաջնորդի քեզ, և ո՛չ թե հետևես անձնական գաղափարներիդ: Առաքինի կյանքը մարդուն իմաստուն է դարձնում Աստծո կամքի համաձայն, և տալիս է նրան մեծ փորձառություն: Մարդ որքան ավելի խոնարհվի և հպատակվի Աստծո կամքին, այնքան ավելի իմաստուն ու խաղաղասեր կդառնա ամե՛ն բանի մեջ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։