Գլուխ Ե. - Աստվածաշնչի ընթերցումը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ե. - Աստվածաշնչի ընթերցումը

1. Աստվածաշնչի մեջ ճշմարտությունն է պետք փնտրել, ո՛չ թե ճարտասանությունը: Աստվածաշունչը կարդալ է պետք այն նույն հոգիով, որով որ գրվել է: Լեզվի նրբությունից ավելի՝ օգտակար դասեր է պետք նրանում փնտրել: Նրա խորիմաստ ու վսեմ գրքերը հարկավոր է կարդալ այն նույն հոժարությամբ, որով ընթերցվում են նրա պարզ ու բարեպաշտ մասերը: Չպետք է նախապաշարումներ ունենանք հեղինակների վերաբերյալ, ո՛չ էլ տարակուսենք նրանց առավել կամ նվազ գիտության վրա: Ճշմարտության հանդեպ անկեղծ սիրով է պետք կարդալ այն:
Չփնտրենք, թե ո՛վ է խոսում, այլ՝ տեսնենք, թե ի՛նչ է ասում:
Մարդիկ անցնում են, իսկ Տիրոջ ճշմարտությունը մնում է հավիտյան (Սղմ 116, 2): Աստված խոսում է մեզ զանազան եղանակներով, ինչպես նաև տարբեր անձերի միջոցով: Աստվածաշնչի ընթերցման ժամանակ հետաքրքրասիրությունը հաճախ է վնասում. կամենում ենք քննել ու ներթափանցել կարդացված խոսքերի էության մեջ, մինչդեռ բավական է պարզապես կարդալն ու անցնելը: Եթե ուզում ես օգուտ քաղել Աստվածաշնչի ընթերցումից, կարդա՛ այն խոնարհ պարզությամբ ու հավատքով: Գիտուն և ճարտար երևալու փորձեր մի՛ արա: Սիրիր հարցնել: Լռության մեջ լսիր Սրբերի ասածները: Մի՛ արհամարհիր Հայրերի կողմից տրված վճիռները, որովհետև դրանք ըստ քմահաճույքի չեն արտասանվել:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։