Գլուխ Զ. - Հաղորդության պատրաստությունը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Զ. - Հաղորդության պատրաստությունը

1. Հավատացյալը. Երբ նկատի եմ առնում, Տեր, Քո արժանապատվությունն ու իմ անարգությունը, դողում եմ և շփոթության եմ մատնվում: Որովհետև եթե մերժեմ հաղորդվել, կհեռանամ կյանքից, իսկ եթե անարժանաբար մերձենամ, կվշտացնեմ Քեզ: Արդ, ինչպե՞ս վարվեմ, Աստված իմ, օգնական իմ և խորհրդատու: Սովորեցրու ինձ մի ուղիղ ճանապարհ, առաջարկիր Սուրբ Հաղորդությանը պատրաստվելու մի կարճ ու պատշաճ կերպ: Հիրավի օգտակար է իմանալը, թե ինչպե՛ս կարող եմ պատրաստել սիրտս՝ ընդունելու Սուրբ Խորհուրդդ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։