Գլուխ ԽԱ. - Անցողիկ բարիքների հանդեպ արհամարհանք – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԽԱ. - Անցողիկ բարիքների հանդեպ արհամարհանք

1. Հիսուսը. Որդյակ, չպետք է վշտանաս, երբ տեսնես, որ ուրիշները հարգանք են ընդունում և գրավում բարձր դիրքեր, մինչ դու արհամարհվում ես և նվաստացվում: Դեպի ինձ բարձրացրու սիրտդ, դեպի Երկինք, և երկրի վրա չեն տրտմեցնի քեզ մարդկանց թերի գնահատումները:
 
2. Հավատացյալը. Տեր, ես կույր եմ, և դյուրությամբ եմ խաբվում ունայնություններից: Եթե քաջ անկեղծությամբ եմ քննում ինձ, տեսնում եմ, որ ոչ ոք մեղապարտ չէ իմ հանդեպ, հետևաբար՝ դժգոհելու իրավունք չունեմ: Ավելին. հաճախ ես ինքս Քեզ ծանրորեն վշտացնելով՝ արդարացիորեն եմ կրում ընդդիմություններ արարածների կողմից: Ես արժանի եմ ընդունելու նվաստացում և արհամարհանք. Դու, մինչդեռ, արժանի ես գովքի, պատվի ու փառքի: Եվ եթե ինքս ինձ չտրամադրեմ հոժարությամբ և սիրով ընդունելու թերագնահատում և լքում բոլոր արարածներից, չեմ կարողանա գտնել հոգուս խաղաղությունն ու կայունությունը, չեմ կարողանա ըմբռնել հոգևոր ծածուկ իմաստները, ո՛չ էլ՝ միանալ Քեզ լիովին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։