« ՀՈՎՍԵ՜Փ, ՈՐԴԻ՜ ԴԱՎԹԻ, ՄԻ՛ ՎԱԽԵՑԻՐ » – Գրադարան – Mashtoz.org

« ՀՈՎՍԵ՜Փ, ՈՐԴԻ՜ ԴԱՎԹԻ, ՄԻ՛ ՎԱԽԵՑԻՐ »

Սբ. Եփրեմ Ասորի (մոտ 306-373). « Սուրբ Ծննդյան Տաղ »ից.
 
 
[...] Հովսեփն իր գրկում սեղմում էր
Երկնային Հոր Որդուն
իբրև նորածին,
և Նրան ծառայում էր իբրև իր Աստծուն։
Հոգով ցնծում էր Նրանում,
որպես անձամբ Բարության մեջ.
հոգատար էր Նրա հանդեպ
նա, որ գերազանց աստիճանի արդարն է (Մտթ 1, 19)։
Ինչպիսի՜ առեղծված.
«Ինչպե՞ս է հնարավոր, ո՜վ Բարձրյալի Որդի,
որ Դու իմ Որդին դառնաս։
Քո Մոր դեմ էի ես զայրանում, 
և մտադիր էի արձակել նրան։
Չգիտեի, որ մի մեծ գանձ կար նրա ծոցում,
որն աղքատությանս մեջ
ինձ հանկարծակի դարձնում էր հարուստ։
Իմ տոհմից սերեց Դավիթ արքան
և թագով պսակվեց։
Ինչպիսի՜ աղքատության հասա ես.
բանվոր եմ, թագավոր լինելու փոխարեն։
Եվ սակայն, ինձ մի թագ տրվեց,
որովհետև իմ սրտի վրա հանգչում է 
բոլոր թագերի Տերը»։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։