ԱՂԱՋԱՆՅԱՆԸ՝ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՅՐ – Գրադարան – Mashtoz.org

ԱՂԱՋԱՆՅԱՆԸ՝ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՅՐ

Աղաջանյանը գերազանց համբավ ձեռքբերեց իբրև պերճախոս լեզվագետ, մայրենի հայերենից բացի տիրապետում էր իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն, վրացերեն, ռուսերեն, լատիներեն և հունարեն լեզուներին։ Անդամ լինելով Արևելյան Եկեղեցական Իրավունքի Կանոնագրքի հարցերով զբաղվող Պապական Հանձնախմբի, իր նախաձեռնությամբ ավելի քան 60 հատոր հրատարակվեց Արևելյան Եկեղեցական Իրավունքի մասին, որոնցից 20 հատորներն ամբողջացվեցին իր նախագահության օրոք։ Դա մի վիթխարի գործ էր իրավունքի և պատմության բնագավառում։ Ծառայության անցնելով Հավատքի Տարածման Ժողովում, Աղաջանյանը նպաստեց կառույցի արդիականացմանը։ Իբրև մշակույթի այր, նա հասկացավ անհրաժեշտությունը՝ ուսումնասիրության համար հարկավոր միջոցներով զինելու գրադարանն ու դիվանը։ Նոր գրադարակներ, որոնք առավել դյուրավ հասանելի դարձրեցին փաստաթղթերի փաթեթները, և ուսումնասիրման մի նոր սրահ նրանց համար, ովքեր պրպտումներ էին կատարում Դիվանում։ Սկիզբ տվեց փաստաթղթերի լուսանկարմանը՝ միկրոֆիլմերի միջոցով, սկսելով նորագույններից։ Իր նախաձեռնությամբ, ուսումնասիրողների մի հանձնախումբ գործի լծվեց՝ Հավատքի Տարածման Ժողովի պատմությունը հանրածանոթ դարձնելու նպատակով։ Առաջին հատորը լույս տեսավ 1972 թվականին։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։