ԱՊՐՎԱԾ ԱՎԵՏԱՐԱՆԸ – Գրադարան – Mashtoz.org

ԱՊՐՎԱԾ ԱՎԵՏԱՐԱՆԸ

Պատերազմներից ու արյունալի հալածանքներից վերապրած Եկեղեցիներից մեկն իր հայացքն ուղղեց Աստծո մի խոնարհ մարդու վրա, ցանկանալով ապրել Եկեղեցու սրտում, կարողանալու համար սնուցել բոցը մի սիրո, արն ա՛յլ բան չէ, քան միայն՝ ապրված Ավետարանը։

Կարդինալ Աղաջանյանը վեր բարձրացրեց իր աղոթքները, գիտակցելով «պատմության ճգնաժամային պահը, չափազանց կարևոր խնդիրները, որոնք անհնարին էր անտեսել։ Աշխարհը բաժանվում էր երկու ռազմադաշտի. Աստծո կուսակիցների և Աստծո թշնամիների։ Սկիզբ առած ընդհարումը համամարդկային չափեր ունի։ Թշնամին հարձակումներ է իրականացնում հնարավոր բոլոր ձևերով. ռազմական գործողություններ, քաղաքական պարտադրանքներ, մարտնչող աթեիզմ։ Քրիստոնյաների մեջ չի կարող տեղ հատկացվել միջակությանը։ ... Ամեն բան Քրիստոսինն է, և հարկավոր է շնորհակալություն հայտնել Աստծուն, որ թույլ է տվել ձեզ ապրել մի դարաշրջանում, ուր լիովին քրիստոնյա լինել՝ նշանակում է հերոսաբար քրիստոնյա լինել։ ... Պետք է դրականորեն քրիստոնյա լինես, պետք է ճառագայթես լույսը։ ... Տիրոջ համոզված առաքյալը պետք է լինես կրոնական, հասարակական և քաղաքացիական պատասխանատուների դիմաց»։

Նորընտիր Ծիրանավորը անձամբ այցելության գնաց Միջին Արևելքի հայ համայնքներին։ 1941-1946 թվականների միջև եղավ Իրաքում, Լիբանանում, Սիրիայում, Հորդանանում և Եգիպտոսում։ 1950 թվականին այցելեց Թուրքիա և Հունաստան։ 1951-1955 թվականներին հերթը հասավ Պարսկաստանին, Ֆրանսիային, Բելգիային և երկու Ամերիկաներին։

Այս տրամադրվածությամբ՝ իր հայացքն ուղղեց Հայ հասարակության զավակներին, որոնց վերաբերյալ ուներ ուղղակի ու անմիջական պատասխանատվություն։ Եվ իր ժողովրդի կրած շարունակական հարձակումների դիմաց, վստահությամբ ու հարատև աղոթքով՝ դիմագրավելու էր խնդիրները՝ գործածելով իր տրամադրության տակ գտնվող «միակ զենքը». «ճշմարտությունը. ճշմարտությունը որպես զենք»։

 

 

ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

 

Աղաջանյանը Կարդինալ Տիսսերանին տեղեկացնում է, որ նամակներ է ստացել ներգաղթած հայերից, գրելով. «Հայաստանից հասնող նամակները, առաջին ներգաղթյալների կողմից, խիստ վշտացնող են։ Պայմանավորված արտահայտություններով, դրանց մեծամասնությունն արտահայտում է դժբախտության ու հուսահատության զգացումներ, որոնցով լի են դրանք գրողները։ Ողջույններ են հղում մեռածներին, ասում են, որ նրանց հանդիպել են այնտեղ, կամ որ շուտով գնալու են նրանց մոտ։ Ա՛յլ անգամներ ասում են, թե ''մի՛ եկեք Հայաստան, նախկան այսինչի կամ այնինչի հետ ամուսնանալու'', և տալիս են նորածին երեխաների անուններ, ... կամ էլ՝ «մի՛ եկեք Հայաստան, առանց ձեր հետ բերելու հայրիկին կամ մայրիկին'', որոնք սակայն վաղուց ի վեր վախճանված ու թաղված են։ ... Մի բան հստակ է. որ ժողովուրդը չի կարող զոհաբերվել փակ աչքերով և գնալ մարմնով ու հոգով կորչելու ... »։

Կամենում էր հասկանալի լինել Տիրոջ ողորմած ծրագրերի մեջ, որ վերաբերվում էին «իր բազմաչարչար Հայ Ժողորդին», հուսալով «վերագտնել ճանապարհը՝ մեծ վերադարձ կատարելու Քրիստոսի Փարախի մեջ, մաղթելով լավագույն և խաղաղաշատ ժամանակներ նաև երկրային կյանքի համար»։

Աղաջանյանի հովվական նամակները, ազնիվ ու անվեհեր, ընդգծում էին, թե որքա՜ն «հակառակությունների է հանդիպել և ինչպես է պաշտպանել» ճշմարտության դատը. բայց որքան ավելի էր նա առաջադիմում Աստծո հետ միության մեջ, այնքան ավելի առատորեն էր Աստված պարգևում նրան Իր շնորհն ու Իր օգնությունը՝ այդ հոգիների սրբագործման ու փրկության համար։

 

 

ՀԱՅԵՐԵՆ ԳՐՎԱԾ ՄԻ ԳԻՐՔ

 

Մի մեծ ընտանիքի գլուխ լինելը Աղաջանյան Պատրիարքի համար նշանակեց պաշտպանել իր ժողովրդին, նրա ավանդություններն ու նրա լեզուն, գործողություններով, որոնք ի վիճակի էին արժանապատվություն և կարևորություն ապահովել խնդրանքներից նաև ամենաթշվառին։

1952 թվականին նամակ ստացավ մի հավատացյալի կողմից, որն իրեն պատմում էր հայազգի մի խեղճ հիվանդի կրած տառապանքների մասին։ Նա Իտալիա էր ժամանել 1922 թվականին, ա՛յլ որբերի հետ միասին, և իր հիվանդության պատճառով՝ 20 երկար տարիներ մնացել էր Թորինոյի «Քոտթոլենգո» հիվանդանոցում. «Առանց ընկերների ու ազգականների, որոնք իրենց մերթ ընդ մերթ այցելություններով կկարողանային մխիթարել նրան բարոյապես. առանց ա՛յլ զբաղմունքի, քան մի քանի հազվադեպ էջերի ընթերցանությունը, և թերթելը նամակադրոշմների մի փոքրիկ հավաքածուի, անցյալում կազմված, երբ ինչ որ մի հայ, երբեմն երբեմն, նրան նամակ էր գրում արտասահմանից։ Ողբալի վիճակ էր, հետևաբար, իր վիճակը. այնքա՜ն ողբալի, որ ինձ մղեց դիմելու Ձերդ Մեծարգո Գերազանցությանը, հուսալով ստանալ այս խեղճ մարդու համար ինչ որ մի բարոյական մխիթարություն, ի զորու փաստելու, որ նա լիովին միայնակ չէ աշխարհում, այլ՝ կա ինչ որ մեկը, որ հասկանում է իրեն և իրեն հիշում է իր աղոթքներում։

Ըմբռնումի այդ ժեստը շատ ավելի արժեքավոր կլինի, եթե կատարվի ինչ որ մեկի կողմից, ով, իր նման, պատկանում է Հայաստանին, որը միշտ հիշում է վառ ու երբեք չհագեցող կարոտով»։ Նման խնդրանքին ի պատասխան, հայերեն գրված մի գիրք ուղարկելը – այն լեզվով, որը նա երբեք չէր մոռացել – խեղճ հիվանդի համար կդառնար միակ կենդանի կապը իր հեռավոր Հայրենիքի հետ։ Ինչպես մի զավակ, որ փնտրում է իր հորը, և ինչպես մի հայր, որ երբեք չի մոռանալու իր զավակին։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։