Աղաչանք «փոքրիկ» հոգիների համար – Գրադարան – Mashtoz.org

Աղաչանք «փոքրիկ» հոգիների համար

265. Ա՜հ, Հիսո՜ւս, ինչպե՞ս ասեմ բոլոր փոքրիկ հոգիներին, թե որքա՜ն անճառելի է բարեհաճությունդ: Զգում եմ, որ եթե – անհնարին բան – գտնեիր մի հոգի ավելի տկար, ավելի խեղճ, քան ես, կհաճեիր լիացնել նրան է՛լ ավելի մեծ շնորհներով, եթե բացարձակ վստահությամբ հանձնվեր անսահման ողորմությանդ: Բայց ինչո՞ւ փափագել՝ հաղորդել սիրույդ գաղտինքները, Հիսո՜ւս. մի՞թե Դու չես միայն, որ սովորեցրիր ինձ դրանք, և մի՞թե չես կարող հայտնել դրանք նաև ուրիշների: Այո՛, գիտեմ, որ կարող ես, և պաղատում եմ Քեզ այդպե՛ս անել. աղաչում եմ Քեզ խոնարհեցնել աստվածային հայացքդ փոքրիկ հոգիների մի մեծաքանակ բազմության վրա: Աղաչում եմ Քեզ ընտրել փոքրիկ զոհերի մի զորախումբ՝ արժանի Քո Սիրույն:

 

Շա՜տ փոքրիկ Քույր Թերեզա Հիսուս Մանկան և Սուրբ Դեմքի
անարժանաբար՝ կարմեղական միանձնուհի
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։