ՀԻՍՈՒՍ ՄԱՆԿԱՆ ՍՐԲՈՒՀԻ ԹԵՐԵԶԱՅԻ ԿՅԱՆՔԻՆ ԵՎ ՍՐԲԱԴԱՍՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԵԹՎԵՐ – Գրադարան – Mashtoz.org

ՀԻՍՈՒՍ ՄԱՆԿԱՆ ՍՐԲՈՒՀԻ ԹԵՐԵԶԱՅԻ ԿՅԱՆՔԻՆ ԵՎ ՍՐԲԱԴԱՍՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԵԹՎԵՐ

1873

     

2 ՀՈՒՆՎԱՐ, ՀԻՆԳՇԱԲԹԻ. Սրբուհու ծնունդը Ալանսոնում.

       

4 ՀՈՒՆՎԱՐ, ՇԱԲԱԹ. Մկրտությունը Ալանսոնի Սբ. Աստվածածին եկեղեցում, Մարի Ֆրանսուազ Թերեզ անվամբ.

       

29 ՄԱՐՏ, ՇԱԲԱԹ. Մանուկը հանձնվում է դայակի խնամքին.

         

1874

     

2 ԱՊՐԻԼ, ՀԻՆԳՇԱԲԹԻ. Փոքրիկի վերջնական վերադարձը հայրական տուն.

         

1877

     

28 ՕԳՈՍՏՈՍ, ԵՐԵՔՇԱԲԹԻ. Մոր մահը.

 

     

29 ՕԳՈՍՏՈՍ, ՉՈՐԵՔՇԱԲԹԻ. Թերեզան իր քույր Փոլինին ընտրում է որպես երկրորդ մայր.

 

     

16 ՆՈՅԵՄԲԵՐ, ՈՒՐԲԱԹ. Մարթինների ընտանիքը տեղափոխվում է Լիզյո.

         

1879

     

ՏԱՐՎԱ ՎԵՐՋՈՒՄ. Թերեզայի առաջին խոստովանանքը.

         

1880

     

Հոր հիվանդությունը կանխասող մարգարեական տեսիլքը.

         

1881

     

3 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԵՐԿՈՒՇԱԲԹԻ. Թերեզայի մուտքը Լիզյոյի Բենեդիկտյան միանձնուհիների վարժարան.

         

1882

     

2 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԵՐԿՈՒՇԱԲԹԻ. Փոլինը մտնում է Լիզյոյի Կարմեղոս.

 

     

ՏԱՐՎԱ ՎԵՐՋՈՒՄ. Թերեզան սկսում է տառապել մի շարունակական գլխացավից.

         

1883

     

ՄԱՐՏԻ ՎԵՐՋԱՎՈՐՈՒԹՅԱՆ,  ԶԱՏԻԿԻ ՄՈՏ. Անկողին է ընկնում ծանրորեն հիվանդ.

 

     

13 ՄԱՅԻՍ, ՀՈԳԵԳԱԼՍՏՅԱՆ ԿԻՐԱԿԻՆ. Աստվածամոր ժպիտը և հրաշալի բժշկությունը.

         

1884

     

8 ՄԱՅԻՍԻ, ՀԻՆԳՇԱԲԹԻ. Թերեզայի առաջին Հաղորդությունը Բենեդիկտյան միանձնուհիների վանքում, և վանական Ուխտադրությունը Քույր Ագնես Հիսուսի (Փոլինի) Կարմեղոսում.

 

     

22 ՄԱՅԻՍ, ՀԱՄԲԱՐՁՄԱՆ  ՀԻՆԳՇԱԲԹԻՆ. Սրբուհու երկրորդ Հաղորդությունը.

 

     

14 ՀՈՒՆԻՍ, ՇԱԲԱԹ. Դրոշմը, որ ստանում է Լիզյոյի եպիսկոպոսի ձեռքով.

         

1885

     

21 ՄԱՅԻՍ, ՀԻՆԳՇԱԲԹԻ. Առաջին Հաղորդության առաջին տարեդարձի տոնումը.

         

1886

     

ՄԱՐՏ. Թերեզան թողնում է վարժարանը.

 

     

31 ՄԱՅԻՍ, ԵՐԿՈՒՇԱԲԹԻ. Թերեզան ընդունվում է «Մարիամի Որդիներ» Ընկերություն.

 

     

15 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՈՒՐԲԱԹ. Սրբուհու մեծ քրոջ՝ Մարիայի մուտքը Լիզյոյի Կարմեղոս.

 

     

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋՈՒՄ. Իր երկնային եղբայրների բարեխոսությամբ, Թերեզան բժշկվում է խղճահարությունների հիվանդությունից.

 

     

25 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՇԱԲԱԹ. Սուրբ Ծննդի օրը ստացած շնորհը, որը Թերեզան կոչում է «իմ դարձը».

         

1887

     

29 ՄԱՅԻՍ, ՀՈԳԵԳԱԼՍՏՅԱՆ ԿԻՐԱԿԻՆ. Թերեզան հորից խնդրում է թույլատրել իր մուտքը Կարմեղոս 15 տարեկան հասակում.

 

     

ՀՈՒԼԻՍԻ ԿԵՍԵՐԻՆ, ՄԻ ԿԻՐԱԿԻ. Հոգիների փրկությանը ծառայելու եռանդի շնորհը, որ ստանում է խաչված Հիսուսի պատկերներից մեկը դիտելիս.

 

     

31 ՕԳՈՍՏՈՍ, ՉՈՐԵՔՇԱԲԹԻ. Պռանցինիի դարձը, ստացված՝ Սրբուհու աղոթքների միջոցով.

 

     

31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԵՐԿՈՒՇԱԲԹԻ. Այցելությունը Լիզյոյի եպիսկոպոսին, խնդրելու համար վավերացնել իր մուտքը Կարմեղոս.

 

     

4 ՆՈՅԵՄԲԵՐ, ՈՒՐԲԱԹ. Մեկնումը Լիզյոյից Հռոմ և այցելությունը Փարիզի «Հաղթանակների Տիրամայր» (Notre-­Dame des Victoires) սրբավայր.

 

     

20 ՆՈՅԵՄԲԵՐ, ԿԻՐԱԿԻ. Նորին Սրբություն Լևոն Տասներեքերորդ Քահանայապետի մոտ ընդունելությունը.

 

     

2 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՈՒՐԲԱԹ. Վերադարձը Լիզյո.

         

1888

     

1 ՀՈՒՆՎԱՐ, ԿԻՐԱԿԻ. Թերեզան թույլտվություն է ստանում մտնելու Լիզյոյի Կարմեղոս.

 

     

9 ԱՊՐԻԼ, ԵՐԿՈՒՇԱԲԹԻ. Թերեզան մտնում է Կարմեղոս.

 

     

22 ՄԱՅԻՍ, ԵՐԵՔՇԱԲԹԻ. Քույր Մարիայի (Քույր Մարիա Սուրբ Սրտի) Ուխտադրությունը.

         

1889

     

10 ՀՈՒՆՎԱՐ, ՀԻՆԳՇԱԲԹԻ. Թերեզայի վանական զգեստավորումը.

 

     

12 ՓԵՏՐՎԱՐ, ԵՐԵՔՇԱԲԹԻ. Պրն. Մարթինի տեղափոխումը տնից առողջարան.

         

1890

     

8 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԵՐԿՈՒՇԱԲԹԻ. Թերեզայի վանական Ուխտադրությունը.

 

     

24 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՉՈՐԵՔՇԱԲԹԻ. Քողավորումը.

         

1891

     

8-15 ՀՈԿՏԵՄԲԵՐ. Հայր Ալեքսի կողմից քարոզված վանական հոգևոր կրթությունը, որը Թերեզային մղեց դեպի վստահության ու սիրո ճանապարհը.

 

     

5 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՇԱԲԱԹ. Մայր Ջենովեֆֆայի՝ Լիզյոյի Կարմեղոսի հիմնադրուհու մահը.

         

1893

     

20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԵՐԿՈՒՇԱԲԹԻ. Քույր Ագնես Հիսուսին ընտրվում է վանքի Մեծավորուհի, իսկ Թերեզան՝ նորընծաների դաստիարակությամբ զբաղվող Մայր Մարիամի օգնական.

         

1894

     

29 ՀՈՒԼԻՍ, ԿԻՐԱԿԻ. Հոր՝ Պրն. Լուի Մարթինի մահը.

 

     

14 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՈՒՐԲԱԹ. Սելինի մուտքը Կարմեղոս.

         

1895

     

ՀՈՒՆՎԱՐ. Մայր Ագնես Հիսուսին հրամայում է Թերեզային գրի առնել մանկության հիշողությունները.

 

     

9 ՀՈՒՆԻՍ, ՏՈՆ ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ. Թերեզան իրեն որպես ողջակեզ զոհ է նվիրում Աստծո ողորմած Սիրուն.

 

     

14 ՀՈՒՆԻՍ, ՈՒՐԲԱԹ. Աստվածային սիրո վերքի ստացումը «Ճանապարհ Խաչի» աղոթքի կատարման ժամանակ.

 

     

17 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՀԻՆԳՇԱԲԹԻ. Թերեզան վանքի Մեծավորուհու կողմից ընտրվում է որպես հոգևոր քույր մի ապագա առաքյալի՝ Բելլիեր նորընծայի, որն հետագայում անդամակցելու էր Սպիտակ Հայրերի միաբանությանը.

         

1896

     

20 ՀՈՒՆՎԱՐ, ԵՐԿՈՒՇԱԲԹԻ. Թերեզան Մայր Ագնես Հիսուսին է հանձնում իր հիշողությունների տետրը (Առաջին Ձեռագիրը).

 

     

24 ՓԵՏՐՎԱՐ, ԵՐԿՈՒՇԱԲԹԻ. Սելինի ուխտադրությունը Քույր Ժընըվիև անվամբ.

 

     

21 ՄԱՐՏ, ՇԱԲԱԹ. Մայր Մարիամը, վերընտրվելով մեծավորուհի, վերահաստատում է Թերեզային նորընծաների պատասխանատուի օգնական.

 

     

ԱՊՐԻԼԻ 2 ԼՈՒՅՍ 3Ի ԳԻՇԵՐԸ, ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ՀԻՆԳՇԱԲԹԻ-ՈՒՐԲԱԹ. Առաջին արյունաթքումը.

 

     

5 ԱՊՐԻԼ, ԶԱՏԻԿԻ ԿԻՐԱԿԻՆ ԿԱՄ ՀԱՋՈՐԴ ՕՐԵՐԸ. Հավատքի դեմ ուղղված ներքին փորձությունների սկիզբը, որոնք տևելու էին մինչև Սրբուհու մահը.

 

     

10 ՄԱՅԻՍ, ԿԻՐԱԿԻ. Տեսնում է իր կյանքի ամենամխիթարական երազը.

 

     

30 ՄԱՅԻՍ, ՇԱԲԱԹ. Մայր Մարիամը Թերեզային է վստահում, որպես երկրորդ հոգևոր եղբայր, Արտաքին Առաքելությունների անդամ Հայր Ադոլֆ Ռուլլանին.

 

     

13-16 ՍԵՊՏԵՄԲԵՐ. Թերեզան, Քույր Մարիայի խնդրանքով, գրում է այն էջերը, որոնք ապագայում կազմելու էին իր Ինքնակենսագրական Երկրորդ Ձեռագիրը.

         

1897

     

3 ՀՈՒՆԻՍ, ՀԻՆԳՇԱԲԹԻ. Մայր Մարիամը՝ վանքի մեծավորուհին, Թերեզային հրամայում է ամբողջացնել իր կյանքի պատմությունը, գրի առնելով հուշերն այն տարիների, որոնք անցել էին Կարմեղոսում.

 

     

8 ՀՈՒԼԻՍ, ՀԻՆԳՇԱԲԹԻ. Թերեզան թողնում է իր խուցը՝ փոխադրվելու համար վանքի հիվանդաց բաժին.

 

     

8-10 ՀՈՒԼԻՍ. Սրբուհին թղթին է հանձնում իր Ինքնակենսագրական Երրորդ Ձեռագրի վերջին տողերը.

 

     

30 ՀՈՒԼԻՍ, ՈՒՐԲԱԹ. Թերեզան ստանում է Հիվանդաց Օծումը.

 

     

19 ՕԳՈՍՏՈՍ, ՀԻՆԳՇԱԲԹԻ. Սրբուհու վերջին Հաղորդությունը.

 

     

30 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՀԻՆԳՇԱԲԹԻ. Երեկոյան ժամը 19։20-ի մոտ Թերեզան ավանդում է իր հոգին, սիրո հափշտակության մեջ.

 

     

4 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԵՐԿՈՒՇԱԲԹԻ. Սրբուհու թաղումը.

         

1910

     

Աստծո Աղախին Քույր Թերեզայի երանացման Դատի սկիզբը.

         

1917

     

Առաքելական Քննումը Աստծո Աղախնի առաքինությունների.

         

1921

     

14 ՕԳՈՍՏՈՍ, ՀՌՈՄ. Աստծո Աղախնի առաքինությունների հերոսական բնույթի շուրջ Կոնդակը և Սրբազան Քահանայապետ Բենեդիկտոս Տասնհինգերորդի քարոզը հոգևոր մանկության մասին.

         

1923

     

26-27 ՄԱՐՏ. Աստծո Աղախնի մասունքների փոխադրումը գերեզմանից Կարմեղոսի մատուռ.

 

     

29 ԱՊՐԻԼ, ՀՌՈՄ. Սուրբ Պետրոս Տաճարում Քույր Թերեզան հռչակվում է Երանելի.

         

1925

     

17 ՄԱՅԻՍ, ՀՌՈՄ. Սուրբ Պետրոս Տաճարում կատարվում է Թերեզայի սրբադասման արարողությունը՝ Պիուս Տասնմեկերորդ Քահանայապետի նախագահությամբ.

         

1927

     

14 ԴԵԿՏԵՄԲԵՐ. Հռոմի Սրբազան Քահանայապետ Պիուս Տասնմեկերորդի կողմից Սրբուհի Թերեզան հռչակվում է «Քրիստոնեական առաքելությունների Պաշտպան Սրբուհի».

         

1937

     

11 ՀՈՒԼԻՍ, ԼԻԶՅՈ. «Սրբուհի Թերեզա Հիսուս Մանկան» Տաճարի օրհնությունն ու օծումը Առաքելական Փոխանորդ Կարդինալ Փաչելլիի՝ ապագա Պիուս Տասներկուերորդ Քահանայապետի ձեռքով.

         

1944

     

3 ՄԱՅԻՍ. Հռոմի Սրբազան Քահանայապետ Պիուս Տասներկուերորդը Հիսուս Մանկան Սրբուհի Թերեզային հռչակում է Ֆրանսիայի երկրորդ Պաշտպան Սրբուհի, Սրբուհի Ժաննա դ'Արքի հետ միասին.

         

1997

     

19 ՀՈԿՏԵՄԲԵՐ. Հռոմի Սրբազան Քահանայապետ Հովհաննես Պողոս Երկրորդը Հիսուս Մանկան Սրբուհի Թերեզային հռչակում է Տիեզերական Եկեղեցու Վարդապետ:

         
        Հիսուս Մանկան Սրբուհի Թերեզայի ծիսական հիշատակը Եկեղեցու կողմից տոնակատարվում է Հոկտեմբերի 1-ին։

 

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։