Ուսման տարիները. Փարիզ (1528-1534) – Գրադարան – Mashtoz.org

Ուսման տարիները. Փարիզ (1528-1534)

1528 թվականին, երբ Փետրվարի 2-ին Իգնատիոսը ժամանեց Փարիզ, արդեն 37 տարեկան էր։ Որոշելով իր կրթությունը նորից սկսել զրոյից և վերսկսել լատիներենի հիմունքները, նա ընդունվեց Մոնթէգյուի դպրոցը և այնտեղ մնաց մինչև 1529 թվականի Հոկտեմբերը։ Այնուհետև ընդունվեց Սրբուհի Բառբառայի վարժարանը՝ փիլիսոփայություն սովորելու։ 1532 թվականին, չորս տարի սովորելուց հետո, Սուրբ Ծննդյան տոնից քիչ առաջ, հանձնեց քննությունը և ստացավ վկայականը։ 1533 թվականի Փետրվարին ևս մեկ քննություն հանձնեց՝ քերականությունից, այնուհետև, վկայականներ ներկայացնելով, որ Արիստոտելի վերաբերյալ մեկնաբանությունների դասընթաց է անցել, սովորել է թվաբանություն, երկրաչափություն և աստղագիտություն, մի շարք քննություններից և Սբ. Հուլիանոս Աղքատի եկեղեցում տեղի ունեցած հանրային բանավեճից հետո՝ ստացավ մագիստրոսի կոչում։ Այդ օրվանից նա իրավունք ուներ այլևս «դասավանդելու, մասնակցելու բանավեճերին, որոշելու և կատարելու բոլոր դպրոցական և ուսուցչական գործողությունները, [...] ինչպես Փարիզում, այնպես էլ ողջ աշխարհում»: Մնում էր միայն դոկտորական քննություն հանձնելը։ Այդ քննությունից առաջ նա աստվածաբանության դասընթացներ էլ անցավ Դոմենիկյանների մոտ։ Դոկտորական պաշտպանությունը տեղի է ունեցել 1534 թվականին, Մեծ Պահքի շրջանում, Իգնատիոսին շնորհվել է գիտական աստիճան և դոկտորական սև կլոր գլխարկ՝ քառակուսի վերնամասով, զարդարված թելերով։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։