1) Հայր Միքայել Չամչյան (1738-1823) – Գրադարան – Mashtoz.org

1) Հայր Միքայել Չամչյան (1738-1823)

Ծնվել է Կոստանդնուպոլսում, 23 տարեկան հասակում մեկնել է Վենետիկ և անդամակցել Մխիթարյան Միաբանությանը: Եղել է ականավոր պատմաբան, քերականագետ, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ:

Իր անունը նախևառաջ կապված է «Պատմութիւն Հայոց» կոթողային աշխատանքին (շուրջ 3000 էջ, 1784-1786): Այդ աշխատությամբ Չամչյանը նպատակ ուներ վերարծարծել ազգային ոգին, ցնցել Հայերի այդ ժամանակվա անկյալ հոգեբանությունը, մղելով դեպի հայրենասիրական մի նորոգ գիտակցություն:

Հեղինակել է նաև հետևյալ հատորները. «Քերականութիւն Հայկազեան Լեզուի» (1779), «Խրախճան պատմութեան Հայոց» (1811), «Պատկեր տօնից Սուրբ Աստուածածնի» (529 էջ, 1805), «Նուագարան օրհնութեանց» (673 էջ, 1801), «Հրահանգ եօթնեկի» (1802), «Մեկնութիւն Սաղմոսաց» (12 հատոր, 6504 էջ, 1815-1823):

 

Չամչյանի «Հայոց Պատմության» 3 հատորները

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։