11) Հայր Կղեմես Սիպիլյան (1824-1878) – Գրադարան – Mashtoz.org

11) Հայր Կղեմես Սիպիլյան (1824-1878)

Ծնվել է Կոստանդնուպոլսում, Մխիթարյան Միաբանությանն անդամակցել է 1845 թվականին: Եղել է հանրածանոթ դրամագետ, արձակագիր և թարգմանիչ:

Շրջագայելով Հայաստանի, Այսրկովկասի, Պարսկաստանի, Փոքր Ասիայի, Միջագետքի, Կիլիկիայի մի շարք վայրերում, հավաքել և ուսումնասիրել է հայկական դրամներ, դրամագիտական նյութեր և այլ հնություններ:

Սիպիլյանի հիմնական աշխատությունը «Դասաւորութիւն Ռուբէնեան դրամոց» (1892) հատորն է, որտեղ նա առաջին անգամ մշակել, դասակարգել ու ժամանակագրել է 3.000 կիլիկյան դրամ (հեղինակի մահից հետո որոշ լրացումներով հրատարակել է Հայր Գրիգորիս Գալեմքյարյանը): Այն հիմք է հանդիսացել Կիլիկիայի հայկական դրամների վերաբերյալ հետագա ուսումնասիրությունների համար: Դրա հիման վրա հետագայում Ա.Ա. Դամալով-Չուրաևը Պետերբուրգում հրատարակեց իր «Ռուբենյան դրամների դասավորությունը» (1923, ռուսերեն) գիրքը: Սիպիլյանը հեղինակ է նաև դրամագիտական, աշխարհագրական և պատմական մի շարք ա՛յլ հրապարակումների:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։