23) Հայր Վահան Ինգլիզյան (1897-1968) – Գրադարան – Mashtoz.org

23) Հայր Վահան Ինգլիզյան (1897-1968)

Ծնվել է Արդվինում, 1912 թվականից ուսանել է Վիեննայի վանքում, 1922 թվականից ուսումը շարունակել է Վիեննայի Համալսարանում, ավարտել է դոկտորի աստիճանով: Եղել է մեծանուն բանասեր: Վարել է կրթական, վարչական պատասխանատու պաշտոններ:

Ունեցել է բանասիրական բեղուն գործունեություն: Գրել է պատմա-բանասիրական բազմաթիվ երկեր, մեծ մասամբ գերմաներեն: Դրանց մի մասը լույս է տեսել նաև հայերեն թարգմանությամբ, «Հանդէս ամսօրեայ»ում և առանձին գրքերով, «Ազգային մատենադարան» մատենաշարում: Առավել կարևոր գործերն են. «Մխիթար Սեբաստացի. կեանքը եւ գործը» (1929), «Հայաստան Սբ. Գրքին մէջ» (1935), «Հ. Ներսէս վրդ. Ակինեան» (1954), «Հայաստան երեքգլխեան կռիւներու սկզբնաւորութեան հոսանքին մէջ» (1957), «Հայ գրականութիւն» (1963) և այլն: Գերմաներենի է թարգմանել Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։