abbassare – Italian - Armenian – Mashtoz.org
audiolibrary_letter A

abbassare – աբ'բաս'սա՛ռէ

ներգործական բայ [ basso – ցածր ածականից ]

 

1. Տեղափոխել ավելի վար, իջեցնել. abbassare il quadro – նկարը ներքև իջեցնել; abbassare la lampada – կանթեղը վար իջեցնել; ցածրացնել, ավելի ցածր մակարդակի բերել. abbassare il muro della casa – ցածրացնել տան պատը; abbassare l’altezza della finestra – ցածրացնել պատուհանի բարձրությունը; ավելի ցածր տոնայնության, աստիճանի, ուժգնության բերել, մեղմացնել, նվազեցնել. abbassare la voce (o il tono della voce) – ձայնը (կամ ձայնի տոնայնությունը) իջեցնել, մեղմել; abbassare la radio – ռադիո(յի ձայնը) իջեցնել; abbassare la luce – լույսը մեղմացնել; abbassare la fiamma del gas – գազի բոցը մեղմացնել; իջեցնել, արժեզրկել. abbassare i prezzi – գներն իջեցնել; abbassare di un punto il costo del denaro – փողի արժեքը իջեցնել մեկ կետով (նիշով); abbassare la moneta – փողն արժեզրկել։

 

2. ա) Կքել, ծռել, վար խոնարհել: abbassare il capo – գլուխը խոնարհել (նաև փոխ.՝ abbassare la testa – հանձնվել, համակամվել, տեղի տալ առանց հակազդելու); փոխ.՝ abbassare le corna (պոզերը), le ali (թևերը), le orecchie (ականջները) – տեղի տալ, մեղմել սեփական գոռոզությունը; abbassa, o Signore, la mia alterigia – ցածրացրո՜ւ (խոնարհեցրո՜ւ), ո՜վ Տեր, իմ գոռոզությունը։

բ) փոխ.՝ ստորացնել, նվաստացնել. ha cercato di abbassarmi ai tuoi occhi – փորձել է նվաստացնել ինձ քո աչք(եր)ին։

 

◆ Անցյալ դերբայ՝ abbassato – աբ'բաս'սա՛տօ – իջած, իջեցված, ցածրացած, ցածրացված, ստորացած, ստորացված, նվաստացած, նվաստացված, և այլն, նաև որպես ածական. tenere le tende abbassate – վարագույրները վար իջեցված պահել։ Փոխ.՝ le armi abbassate – զենքերը վար իջեցված, այսինքն՝ պարտված։

 

◆ Կրավորական բայ՝ abbassarsi – աբ'բաս'սա՛ռսի – 1) իջնել, ցածրանալ, նվազել. si è abbassato il livello del fiume – գետի մակարդակը ցածրացել է (իջել է); la pressione atmosferica continua ad abbassarsi – մթնոլորտային ճնշումը շարունակում է իջնել; le acque del lago sono abbassate – լճի ջրերը նվազել են; 2) կռանալ. mi ero abbassato per cogliere un fiore – կռացել էի մի ծաղիկ քաղելու համար; 3) ստորանալ, նվաստանալ, ցածրանալ. si è abbassato a chiedergli scusa – նվաստացավ (ցածրացավ)՝ նրանից ներողություն խնդրելու; non sono abituato ad abbassarmi davanti a nessuno – սովոր չեմ նվաստանալ (ցածրանալ) ոչ ոքի առաջ։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։