Քլովերթոն (2008-ից) - « Աստված, օգնի՛ր ինձ լինել ... » – Ձայնադարան – Mashtoz.org
Ք

Քլովերթոն (2008-ից) - « Աստված, օգնի՛ր ինձ լինել ... »

Աստված, օգնի՛ր ինձ լինել ...
 
 
Աստված,
օգնիր ինձ ավելի մոտ լինել Քեզ,
Տեր,
քանի որ հեռու եմ ինքս ինձնից։
Եվ թող որ Քո Արքայությունը լինի փնտրածս միակ բանը,
ո՜վ Աստված։
 
Եվ Աստված,
օգնիր ինձ տեսնել, որ ամեն բան բարի էր, երբ Դու ամեն ինչ ստեղծեցիր։
Այժմ կուզենայի տեսնել այն նույն աչքերով, որոնցով ստեղծեցիր ինձ,
ո՜վ Աստված։
 
Աստված,
օգնիր ինձ հավատալ, երբ շուրջբոլորս ամեն բան ձգտում է անորոշության։
Հիշեցրու ինձ Քո հույսի մասին, որն ապրում է ինձնում,
ո՜վ Աստված։
 
Եվ Աստված,
օգնիր ինձ փայլել, ինչպես աստղերը վերևում՝ տիեզերքում,
որոնք Քոնն են, և ո՛չ թե իմը։
Եվ լիացրու ինձ Քո լույսով, այնպես՝ որ խավարը փարատվի իսպառ,
ո՜վ Աստված։
 
Ալլելուիա։
Ամեն։
 
Աստված,
օգնիր ինձ տալ Քեզ ամեն բան, ինչը որ ես անկարող եմ տալու։
Եվ դարձրու իմ կյանքն այն կյանքը, որն ապրելու համար եմ ես ստեղծվել։
ո՜վ Աստված։
 
Եվ Աստված,
օգնիր ինձ գնալ այնտեղ, և հետևել Քեզ, ո՛ւր որ Դու կառաջնորդես ինձ,
որպեսզի բոլոր ազգերը ճանաչեն Աստծո Գառանը,
Ով ջնջեց այս աշխարհի մեղքերը։
 
Ո՜վ Աստված։
Ի՛մ Աստված։
 
Ալլելուիա։
Ամեն։