Ամբրոզետտի Անտոնիո (ծնվ. 1944թ.) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ա
Ամբրոզետտի Անտոնիո (ծնվ. 1944թ.)

Անտոնիո Ամբրոզետտին (ծնվ. 25 Նոյեմբեր 1944) իտալացի մաթեմատիկոս է և ակադեմիական գործիչ: Մաթեմատիկական գիտություններ է ուսանել Պադովայի Համալսարանում, ավարտել է 1966 թվականին: Ներկայումս Մաթեմատիկական Անալիզ է դասավանդում Տրիեստեի Հառաջադեմ Ուսումների Միջազգային Բարձրակարգ Վարժարանում: 2003 թվականից Հռոմի «Դեյ Լինչեյ» Ազգային Ակադեմիայի անդամ է: Մաթեմատիկական գիտություններ է դասավանդել բազմաթիվ համբավաշատ համալսարաններում, որոնց շարքին հիշարժան են Պիզայի Բարձրակարգ «Նորմալե» Վարժարանը, Բոլոնիայի Համալսարանը, Ռաթջըրս Համալսարանը (Նյու Ջըրսի, ԱՄՆ) և Ցյուրիխի Ֆեդերալ Պոլիտեխնիկը (Շվեյցարիա): Դասախոսություններ է կարդացել 1983 թվականին Վարշավայում կազմակերպված Մաթեմատիկոսների Միջազգային Համաժողովում: 1982 թվականին հաղթել է «Premio Caccioppoli» մրցանակը Մաթեմատիկական Գիտությունների զարգացմանը բերած իր ավանդի համար, 1991 թվականին ղեկավարել է Փարիզի հեղինակավոր Լագրանժ Ամբիոնը: 1995-1999 թվականներին եղել է Իտալիայի Բարձրակարգ Մաթեմատիկայի Ազգային Ինստիտուտի ղեկավար մարմնի անդամ:

 

ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ

 

Այս գիրքը գրել եմ որպես նպատակ ունենալով ապացուցել, որ « մաթեմատիկական մտքի ճշգրտությունն ու Աստծո հանդեպ [քրիստոնեական] խորը հավատքը կարող են համերաշխ կերպով գոյություն ունենալ միատեղ »: Գիտությունն ու քրիստոնեական կրոնը « համատեղ գոյություն ունեն բազմաթիվ գիտնականների մոտ, և երկու իրականությունները ո՛չ միայն համաձայնվում են միմյանց, այլ մինչև իսկ՝ փոխադարձաբար արգասավորում են միմյանց: [...] Ուզում եմ նաև հասկացնել, թե ինչպես – գիտության և հավատքի միջև անհամատեղելիություն լինելուց շա՜տ հեռու – առաջինը (և, ի մասնավորի, մատեմատիկան) կարող է համոզիչ թելադրանքներ, ինտուիցիաներ ընձեռել, որոնք հավատացյալին օգնում են ամրապնդելու սեփական հավատքը: [...] Կոնկրետ կերպով, ես իմ հավատքն ապրում եմ մաթեմատիկոսի իմ գիտական աշխատանքի հետ համատեղ, այս հարցում օգնություն ստանալով Աստծո ներկայությունից, որը կենդանի կերպով զգում եմ իմ ներսում և որն ինձ երբեք չի լքել »:

A. AMBROSETTI, La matematica e l’esistenza di Dio [Մաթեմատիկան և Աստծո գոյությունը], Lindau 2009, pag. 10-12, 77.

 

« Մաթեմատիկան ինձ ինտուիտիվ զգացողությունն է տալիս Աստծո ներկայության: Խոսում ենք անսահմանության մասին, և այս արգումենտը սկսել է քննարկել Պասկալը: Մաթեմատիկայում, յուրաքանչյուր իրական թիվ գերազանցվում է ''անսահմանի'' կողմից: Սրա մեջ ես նշմարում եմ Աստծուն, Ով միշտ մեզնից ավելի վեր է: Աստված, որ գիտի բոլոր թեորեմաները, բայց մեզ դրանք չի հայտնում, սպասելով, որ մենք դանդաղորեն առաջադիմենք փնտրտուքի մեջ: Աստված չի ցանկանում ռոբոտներ ունենալ, այլ՝ մարդիկ, որոնք խոնարհությամբ, իրենց սահմաններին գիտակից, առաջ են շարժվում և փնտրում են Իրեն, իմանալով հանդերձ, որ երբեք չեն կարողանալու հասկանալ Իր խորհուրդն ամբողջությամբ: Վերջում, միայն մեր գիտակցությունն է, որ կարող է ''այո՛'' ասել, դրական պատասխան տալ Աստծուն, մտքով, բայց հատկապես սրտով կատարված ազատակամ ընտրություններով: Ասում էր Էննիո Դե Ջորջին. ''Սկզբում և վերջում, մենք ունենք խորհուրդը: Մաթեմատիկան մեզ մոտեցնում է խորհրդին, բայց խորհրդի մեջ ներթափանցել չի կարողանում'' »:

«AVVENIRE» օրաթերթի 11.12.2008 համարում լույս տեսած «Ինչու է աստվածայինը դուրս մնում մաթեմատիկայի տիրապետության ոլորտից» հարցազրույցից.

 

[շարունակելի ... ]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։