Բերթըն Դերեկ Հարոլդ Ռիչըրդ (1918-1998) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Բ
Բերթըն Դերեկ Հարոլդ Ռիչըրդ (1918-1998)

Սըր Դերեկ Հարոլդ Ռիչըրդ Բերթընը (8 Սեպտեմբեր 1918 - 16 Մարտ 1998) եղել է անգլիացի աշխարհահռչակ քիմիկոս: Քիմիայի բնագավառում արձանագրած հսկայական ձեռքբերումների համար 1969 թ.ին արժանացել է Նոբելյան Մրցանակին:
Օրգանական քիմիա է ուսանել Լոնդոնի Համալսարանի Կայսերական Քոլեջում: Օրգանական քիմիա է դասավանդել Կայսերական Քոլեջում (1946-1949), Հարվարդի Համալսարանում (1953-1955), Գլազգոյի Համալսարանում (1955-1957), Տեքսասի Համալսարանում (1986-1998): 1954թ.ին դարձել է Լոնդոնի Թագավորական Ընկերության, 1956թ.ին՝ Էդինբուրգի Թագավորական Ընկերության, իսկ 1965թ.ին՝ Գիտության Քաղաքականության Թագավորական Հանձնաժողովի անդամ:
Բերթընի անունը կապված է քիմիական բազմաթիվ գյուտերի, որոնցից սոսկ օրինակի համար կարող ենք հիշել «Բերթընի ռեակցիան», «Բերթըն-ՄըքՔոմբիի ապաթթվածնացումը», «Բերթըն-Ձարդի սինթեզները»: Արժանացել է գիտական մեծանուն մրցանակների. «Corday-Morgan Medal and Prize» of the Royal Society of Chemistry (1949); «Davy Medal» of the Royal Society of London (1961); Royal Medal [=The Queen's Medal] (1972); «Copley Medal» of the Royal Society of London (1980); «Priestley Medal» of the American Chemical Society (1995)։

 

ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ

 

«Աստված Ճշմարտություն է: Ոչ մի անհաշտություն գոյություն չունի գիտության և [քրիստոնեական] կրոնի միջև: Երկուսն էլ միևնույն ճշմարտությունն են փնտրում: Գիտության դիտարկումներն ու փորձարկումներն այնքան հիանալի են, որ դրանցով հաստատվող ճշմարտությունն անկասկած կարող է ընդունվել որպես Աստծո մի ա՛յլ տեսակի հայտնություն: Աստված ցույց է տալիս Իրեն, երբ մարդուն հնարավորություն է տալիս հաստատելու ճշմարտությունը»:

Մեջբերված է. H. MARGENAU & R. A. VARGHESE, Cosmos, Bios, Theos: Scientists Reflect on Science, God, and the Origins of the Universe, Life, and Homo sapiens, Open Court Publishing Company, Illinois 1997, p. 144.

 

[շարունակելի ... ]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։