Բոյլե Ռոբերտ Վիլիամ (1627-1691) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Բ
Բոյլե Ռոբերտ Վիլիամ (1627-1691)

Ռոբերտ Վիլիամ Բոյլեն (25 Հունվար 1627 - 31 Դեկտեմբեր 1691) եղել է անգլո-իռլանդացի քիմիկոս, ֆիզիկոս, գյուտարար, բնական փիլիսոփա ու աստվածաբան: Համարվում է արդի քիմիայի հիմնադիրը և արդի գիտական մեթոդի հիմնադիրներից մեկը: Հեղինակն է մինչև օրս էլ մեծապես հայտնի Բոյլեի Օրենքի: Գրել է «The Sceptical Chymist» աշխատությունը, որով մեծ նպաստ է բերել արդի քիմիայի զարգացմանը, որովհետև դրանով վերջ դրվեց մատերիայի արիստոտելական (հեթանոսական) ու ալքիմիստական ընկալմանը: Իր միտքն ու աշխատությունները մեծ ազդեցություն են ունեցել Նյուտոնի մտքի զարգացման վրա: Հայտնի է եղել իր աստվածաբանական աշխատություններով, պաշտպանել է Աստվածային Հայտնությունը որպես գիտության աղբյուր ընկալելու հնարավորությունը, ֆինանսավորել է Աստվածաշնչի թարգմանությունները Հեռավոր Արևելքի լեզուների, և մեծագույն պաշտպան է հանդիսացել քրիստոնյաների միջև հաշտությանն ու միությանը: 1663թ.ին ընտրվել է Թագավորական Ընկերության անդամ, 1899թ.ից իր անունով տրվում է «Boyle Medal for Scientific Excellence», իսկ 1982թ.ից՝ «Robert Boyle Prize for Analytical Science» շքանշանները: Իր անունն է կրում 11967 Boyle աստերոիդը և Լուսնի խառնարաններից մեկը:

 

ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ

 

« Երբ աստղադիտակներով ես զննում եմ հնամենի աստղերն ու նոր բացահայտված մոլորակները, երբ գերազանց որակի մանրադիտակներով հստակորեն տեսնում եմ բնության եզակի կազմվածք ունեցող անկրկնելի նրբությունը, և երբ, մի խոսքով, անատոմիական նշտարների և քիմիական հնոցների լույսի օգնությամբ ես ուսումնասիրում եմ բնության գիրքը, շատ հաճախ բացականչում եմ Սաղմոսերգուի խոսքերով. ''Որքա՜ն բազմաթիվ են գործերդ, ո՜վ Տեր: Դու ամեն բան արել ես իմաստությամբ'' [Սղմ 104, 24] »:

Մեջբերված է. D.L. WOODALL, The Relationship between Science and Scripture in the Thought of Robert Boyle, in Perspectives on Science and Christian Faith, 49, March 1997: 32. The Journal of the American Scientific Affiliation, p. 32.

 

[ շարունակելի ... ]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։