Բրյուսթեր Դեյվիդ (1781-1868) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Բ
Բրյուսթեր Դեյվիդ (1781-1868)

Սըր Դեյվիդ Բրյուսթերը (11 Դեկտեմբեր 1781 - 10 Փետրվար 1868) եղել է շոտլանդացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, գյուտարար, գրող, գիտությունների պատմագետ, համալսարանների գլխավոր ռեկտոր:
Քսան տարեկան հասակում սկսել է գիտական հոդվածներ հրատարակել Լոնդոնի Թագավորական Ընկերության Philosophical Transaction պարբերաթերթում և ա՛յլ գիտական հրատարակություններում: Իր գիտական ուսումնասիրությունների գլխավոր թեմաները կարող են թվարկվել հետևյալ հինգ դասակարգումների համաձայն. անդրադարձման և բեկման բևեռացման օրենքը (իր անունով է կոչվում Բրյուսթերի Անկյունը), ջերմության և ճնշման ազդեցությամբ բևեռացման կառուցվածքի բացահայտումը, կրկնակի բեկման երկառանցք բյուրեղների բացահայտումը (տվյալ երևույթին հարակից ա՛յլ օրենքների հետ միասին, ներառյալ բյուրեղների ձևի և օպտիկական կառուցվածքի միջև կապը), մետաղների անդրադարձման օրենքը, լույսի կլանման շուրջ փորձարկումները: 1815թ.ին դարձել է Լոնդոնի Թագավորական Ընկերության անդամ և ստացել է «Copley Medal» մրցանակը: 1818թ.ին ստացել է նույն ընկերության «Rumford Medal» մրցանակը: Ստեղծել է առաջին ոսպնյակային ստերեոսկոպը: Գիտական տասնյակ հոդվածներ է գրել Էդինբուրգյան Հանրագիտարանի և Բրիտանական Հանրագիտարանի համար: 1837-1859թթ.ին եղել է «St. Andrews University», իսկ 1859-1868թթ.ին «Edinburgh University» համալսարանների գլխավոր ռեկտորը:
Նրա անունով են կոչվում նաև 10315 Brewster աստերոիդը և Լուսնի խառնարաններից մեկը:

 

ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ

 

«Գիտությունը միշտ եղել է և միշտ պետք է լինի [քրիստոնեական] կրոնի պահապանը: [...] Ֆիզիկական ճշմարտություններն աստվածային ծագում ունեն, այնպես՝ ինչպես կրոնական ճշմարտությունները»:

Մեջբերված է. More Worlds Than One: The Creed of the Philosopher and the Hope of the Christian [Մեկից ավելի աշխարհներ. Փիլիսոփայի Հավատամքը և Քրիստոնյայի Հույսը], 1856.

 

[շարունակելի ... ]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։