Գրիֆֆիթս Ռոբերտ Բ. (ծնվ. 1937թ.) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Գ
Գրիֆֆիթս Ռոբերտ Բ. (ծնվ. 1937թ.)

Ռոբերտ Բ. Գրիֆֆիթսը (ծնվ. 25 Փետրվար 1937թ.) ամերիկացի աշխարհահռչակ ֆիզիկոս է Քառնեգի-Մելլոն Համալսարանում: Հսկայական ներդրում է ունեցել քվանտային մեխանիկայի ոլորտում: Իր անունը կրող «Գրիֆֆիթսի անհավասարության» հեղինակն է. մի բանաձև, որ կիրառվում է վիճակագրական մեխանիկայում: 1956թ.ից ԱՄՆ-ում գիտական ամենահեղինակավոր ընկերության՝ «Phi Beta Kappa»ի անդամ է, 1962-1964թթ.ին եղել է ԱՄՆ Գիտական Ազգային Հիմնադրամի, 1966-1968թթ.ին՝ Ալֆրեդ Պ. Սլոան Հիմնադրամի, 1972թ.ին՝ Ջոն Սայմըն Գուգգենհայմի Հիշատակի Հիմնադրամի գիտաշխատող: Արժանացել է մի շարք կարևորագույն մրցանակների. «US Senior Scientist Award of the Alexander von Humboldt Foundation» (1973), «A. Cressy Morrison Award of the New York Academy of Sciences» (1981), «Dannie Heineman Prize for Mathematical Physics» (1984): 1987թ.ից ԱՄՆ Գիտությունների Ազգային Ակադեմիայի անդամ է:

 

ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ

 

«Եթե մի աթեիստի կարիք ունենք բանավեճի համար, գնում ենք փիլիսոփայության բաժանմունք: Ֆիզիկայի բաժանմունքում շատ օգուտ չունի»:

R.B. GRIFFITHS, Cease-fire in the laboratory [Զինադադար լաբորատորիայում], in Christianity Today, 3/04/1987, p. 18.

 

[շարունակելի ... ]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։