Թեստարտ Ժաք (ծնվ. 1939թ.) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Թ
Թեստարտ Ժաք (ծնվ. 1939թ.)

Ժաք Թեստարտը (ծնվ. 1939թ.) ֆրանսիացի աշխարհահռչակ կենսաբան է, գիտությունների դոկտոր, Ֆրանսիայի Բժշկական Ուսումնասիրությունների Ինստիտուտի պատվավոր ղեկավար (Institut national de la santé et de la recherche médicale), 1999-2003 թվականներին ղեկավարել է Ֆրանսիայի Տևական Զարգացման Հանձնաժողովը (Commission française du développement durable), միջազգային գիտական անվանի և լուրջ հրատարակություններում տպագրել է ավելի քան 300 հոդված: 1983թ. ստացել է Արժանիքի Ազգային Շքանշանը (Ordre national du Mérite), 1990թ. Փարիզ քաղաքի Գիտական Մրցանակը (Prix scientifique de la Ville de Paris), 1993թ. Ֆրանսիական Ակադեմիայի Մորոն Մրցանակը (Prix Moron (philosophie) de l’Académie française), 1995թ.ից Լուվենի համբավաշատ Համալսարանի Պատվավոր Դոկտոր է (Docteur honoris causa de l’université de Louvain):

 

ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ

 

«Ինքնին այն փաստը, – այսօր առավել քան հայտնի, – որ մեր գենետիկական ժառանգության 99%-ն ընդհանուր է շիմպանզեի հետ, պետք է որ լիովին համոզեր մեզ, որ էականն այլուր է: Եթե գենետիկական գետնի վրա միայն 1%-ով է շիմպանզեն տարբերվում Շեքսպիրից, հենց սա՛ է ահա ակնհայտ փաստը, որ Շեքսպիրի գեները չեն, որ գրել են Համլետը»:

J. Testart, La vita in vendita [Վաճառքի հանված կյանքը], Lindau, Torino 2005, p. 54.

 

[շարունակելի ... ]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։