Լաֆֆորգ Լորան (ծնվ. 1966թ.) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Լ
Լաֆֆորգ Լորան (ծնվ. 1966թ.)

Լորան Լաֆֆորգը (ծնվ. 6 Նոյեմբեր 1966թ.) ֆրանսիացի աշխարհահռչակ մաթեմատիկոս է: 2000թ.ին արժանացել է «Clay Research Award» մրցանակին և աշխատանքի է անցել Գիտական Բարձրակարգ Ուսումնասիրությունների Ինստիտուտում որպես մաթեմատիկայի դասախոս: 2002թ.ին պարգևատրվել է մաթեմատիկայի ոլորտում բարձրագույն մրցանակը հանդիսացող «Fields Medal» շքանշանով: Իր ուսումնասիրություններով հիմնական նպաստ է բերել թվերի տեսության և թվաբանական երկրաչափության ոլորտում: 2003թ.ին դարձել է Ֆրանսիայի Գիտությունների Ակադեմիայի անդամ (մաթեմատիկայի բաժին): Ակտիվ մասնակցություն ունի ֆրանսիական կրթական ոլորտի բարեփոխումների գործում:

 

ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ

 

« Որպեսզի գիտությունը կարողանար տարածվել արդի աշխարհում, հարկավոր էր կարևոր համարել մատերիան: Ինձ թվում է, որ դա քրիստոնեությանը սերտորեն կապված հասկացողություն է: Սա իմ վարկածն է, բայց ես կարծում եմ, որ մատերիայի հանդեպ արհամարհանքը քրիստոնեական չէ: Մի բան, որ նկատում եմ իմ մաթեմատիկոս ու ֆիզիկոս գործընկերների վերաբերյալ, այն է, որ ես նրանցից ավելի մատերիալիստ եմ: Միմյանց հակադիր երկու փորձություններ կան. մի կողմից մատերիայի մերժումն է, այսինքն՝ իդեալիստական փորձությունը. մյուս կողմից, տիեզերքի մաթեմատիկական մեկնաբանության վրա հիմնված արդի գիտությունը դեն նետելն է: Որոշ տեսանկյունից դիտված, ամեն բան ավելի պարզունակ կլիներ, եթե աշխարհը միայն մաթեմատիկական կառույց լիներ, կամ եթե մաթեմատիկան ոչ մի կապ չունենար ֆիզիկական աշխարհի հետ: Իրականությունն այն է, որ մատերիան ենթարկվում է մաթեմատիկական օրենքներին, բայց այդ օրենքների հետ չի նույնանում: Իսկ սա մի խորհուրդ է: Ինքնըստինքյան, ֆիզիկական աշխարհի հետ ունեցած մաթեմատիկայի հարաբերությունը մնում է իբրև մի խորհուրդ: Մաթեմատիկան դա մի ավանդություն է, Եկեղեցու նման. ենթադրում է մի կենդանի ավանդում, և հետևաբար՝ կիրառվում է մի համայնքի ներսում »:

L. LAFFORGUE, «Io, toccato da quel mistero che unisce idee e realtà» [«Ես, գաղափարներն ու իրականությունը միավորող խորհրդի կողմից հպվածս»]Ilsussidiario.net, 28/10/09.

---

« Իր խորհրդավոր դժվարիմացությամբ և խորությամբ, փաստերին վերաբերվող գիտելիքների և իմացական իրականությունների գեղեցկությանն ուղղված իր ձգտման խառնուրդի պատճառով, ճանաչողությունն ինքն էլ ինչ որ մի բան ունի իր մեջ, որ միտքն ուղղում է դեպի Աստծո անքննելի խորությունը: Շնորհիվ իր ենթակայությանը փաստերին, ճանաչելի ճշմարտությունն ունի մի կապ Նրա հետ, Ով իջնում է մինչև երկրային Էակի խորությունները. մարմնացած Բանի հետ: Շնորհիվ իր ենթակայությանը մասնահատուկ գիտելիքներին, ճանաչողությունը կապ ունի մարմնացած Բանի հետ »:

Մեջբերված է. FRANCESCO AGNOLI, «Un grande matematico parla della Verità» [«Մի մեծ մաթեմատիկոս խոսում է Ճշմարտության մասին»], Il Foglio, 29/08/2012.

 

[շարունակելի ... ]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։