Կոպերնիկոս Նիկողայոս (1473-1543) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Կ
Կոպերնիկոս Նիկողայոս (1473-1543)

Նիկողայոս Կոպերնիկոսը (19 Փետրվար 1473 - 24 Մայիս 1543) եղել է գերմանական արմատներով լեհ քահանա, աստղագետ, իրավաբան և բժիշկ, որը համաշխարհային համբավի է արժանացել արևակենտրոն համակարգի տեսության հաստատմանը հանգեցնելու համար. մի տեսություն, որը դարեր առաջ ուրվագծվել էր հույն աստղագետ Արիստարկոս Սամոսացու կողմից: Կոպերնիկոսին է պատկանում այդ տեսության բավական ճշգրիտ փաստարկումը մաթեմատիկական բնույթի ցուցաբերումների միջոցով: Աստղագիտության բնագավառում իր կարևորագույն աշխատությունը «De revolutionibus orbium coelestium» («Երկնային մարմինների շրջադարձերի մասին») գիրքն է: Կոպերնիկոսի եզրակացությունները հետագայում է՛լ ավելի ճշգրտվեցին Գալիլեյի ու Կեպլերի և արդի աստղագիտության կողմից: 
Կոպերնիկոսի անունով են կոչվում Թիվ 112 - Կոպերնիցիում (Cn) քիմիական տարրը, 1322 Coppernicus աստերոիդը և մեկական խառնարան Լուսնի ու Հրատի վրա:

 

ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ

 

«Ճանաչել Աստծո մեծամեծ գործերը, ըմբռնել Նրա իմաստությունը, Նրա վեհությունն ու զորությունը, գնահատել Նրա կողմից հաստատված օրենքների սքանչելի կարգը. այս ամենն, անկասկած, Բարձրյալին գովք մատուցելու հաճելի և ընդունելի ձև պետք է լինի, որովհետև տգիտությունը Նրան ավելի հաճելի չէ, քան ճանաչողությունը»:

Մեջբերված է. M.L. NEFF, The Glory of the Stars, Pacific Press Publishing Association, 1952, pp. 191-192; և E. HUBBARD, Copernicus, Vol. XVI, 1905, No. 1.

 

[շարունակելի ... ]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։