Մարկոնի Գուլիելմո Ջովաննի Մարիա (1874-1937) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Մ
Մարկոնի Գուլիելմո Ջովաննի Մարիա (1874-1937)
Մարկիզ Գուլիելմո Ջովաննի Մարիա Մարկոնին (25 Ապրիլ 1874 - 20 Հուլիս 1937) եղել է իտալացի ֆիզիկոս, գյուտարար, գործարար ու քաղաքագետ: Մարդկությունը նրան է պարտական անթել ձայնահաղորդագրությունների (ռադիոտելեգրաֆ) արդյունավետ առաջին համակարգի զարգացման համար, որը հետագա տասնամյակներում տարածվեց ամբողջ աշխարհով մեկ և դարձավ հաղորդակցության արդի միջոցների հիմքը, ներառյալ ռադիոն, հեռուստացույցը և բջջային հեռախոսները: 1909 թվականին արժանացավ Նոբելյան մրցանակի, ֆիզիկայի ոլորտում ունեցած վիթխարի ներդրումների համար:
 
ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ
 
« Յուրաքանչյուր քայլ, որ գիտությունն անում է, մեզ միշտ նոր անակնկալներ ու արդյունքներ է բերում: Այդուհանդերձ, գիտությունը նման է դողդողացող ճրագի թույլ լույսին, մի անծայրածիր անտառի ներսում, որի ընդմիջով մարդկությունը ջանում է գտնել դեպի Աստված տանող իր ճանապարհը: Միմիայն հավատքն է, որ կարող է լույս սփռել և կամուրջ լինել մարդու ու Բացարձակի միջև: [...] Հպարտ եմ քրիստոնյա լինելուս համար: Ես հավատում եմ ո՛չ միայն իբրև քրիստոնյա, այլ նաև որպես գիտնական: Անթել գործիքի նման, մարդկային հոգին աղոթքի մեջ ի վիճակի է անտեսանելի ալիքներ առաքելու դեպի հավիտենություն. ալիքներ, որոնք իրենց նպատակին հասնում են Աստծո առաջ »:
 
Մեջբերված է. S. Popov, “Why I Believe in God”, Bulgarian Ministry of Education, Science, and Culture, letter No. 92-00-910/ 12 December 1992.
 
[ շարունակելի ... ]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։