Շավլով Արթուր Լեոնարդ (1921-1999) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Շ
Շավլով Արթուր Լեոնարդ (1921-1999)
Արթուր Լեոնարդ Շավլովը (5 Մայիս 1921 - 28 Ապրիլ 1999) եղել է ամերիկացի ֆիզիկոս և լազերի համագյուտարարը Չարլզ Թաունսի հետ: Ուսանել է Թորոնթոյի Համալսարանի Վիքթորիա Քոլեջում (Կանադա): Հետագա ուսումներն ու գիտական աշխատանքները կատարել է Կոլումբիայի Համալսարանում (Նյու Յորք, ԱՄՆ): Իր գիտական հիմնական աշխատանքները վերաբերվել են միկրոալիքային և օպտիկական սպեկտրադիտմանը, քվանտային էլեկտրոնիկային, լազերային սպեկտրադիտմանը: 1958 թվականին, Չ. Թաունսի հետ միասին, առաջարկել է լազերի աշխատանքի սկզբունքը: 1959 թվականին առաջարկել է արհեստական սուտակի բյուրեղի օգտագործման գաղափարը՝ որպես լազերի աշխատանքային նյութ: Հիմնել է լազերային սպեկտրադիտումը, փորձարկել և դիտել է երկֆոտոնային ռեզոնանսները, քննարկել է մասնիկների ռադիացիոն սառեցման հնարավորությունը մինչև գերցածր ջերմաստիճաններ: Լազերային բնագավառում ունեցած վաստակի համար 1981 թվականին արժանացել է Նոբելյան Մրցանակի: Արժանացել է գիտական աշխարհում մեծապես պատվաբեր ա՛յլ մրցանակների ու շքանշանների ևս. Stuart Ballantine Medal (1962), Young Medal and Prize, for distinguished research in the field of optics presented by the Institute of physics (1963), Morris Liebmann Memorial Prize (1964), Richtmyer Memorial Award (1970), Frederic Ives Medal by Optical Society of America (1976), Marconi Prize (1977), USA National Medal of Science (1991): Եղել է ԱՄՆ Ֆիզիկայի Ընկերության Նախագահ (1981), ԱՄՆ Օպտիկական Ընկերության Նախագահ (1975): Իր անվամբ երկու տարբեր Մրցանակներ են տրվում ԱՄՆ Ֆիզիկայի Ընկերության և ԱՄՆ Լազերային Ընկերության կողմից:
 
ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ
 
« Կրոնի կոնտեքստը կատարյալ միջավայր է գիտությամբ զբաղվելու համար: 19րդ Սաղմոսի խոսքերում, թե. «Երկինքը պատմում է Աստծո փառքը և երկնակամարը հռչակում է Նրա գործը», այս կերպ գիտական որոնումը դառնում է պաշտամունքային արարք, քանի որ ավելի ու ավելի սքանչելիքներ է բացահայտում Աստծո արարչագործությունից: [...] Ես Աստծո կարիքն եմ զգում տիեզերքում և իմ կյանքի մեջ: Բախտավոր ենք, որ ունենք Աստվածաշունչը, և հատկապես՝ Նոր Կտակարանը, որը մեզ Աստծո մասին պատմում է մարդկային այնպիսի տերմիններով, որոնք ընդարձակ կերպով հասկանալի են »:
 
Մեջբերված է. H. Margenau & R. Varghese, “Cosmos, Bios, Theos: Scientists Reflect on Science, God, and the Origins of the Universe, Life, and Homo sapiens” («Տիեզերք, Կենսոլորտ, Աստված. Գիտնականները խորհրդածում են Գիտության, Աստծո, և Տիեզերքի, Կյանքի ու Հոմո Սապիենսի ծագման շուրջ»), Open Court Publishing Company 1992, pp. 105-107.
 
[ շարունակելի ... ]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։