Չեյն Էրնսթ Բորիս (1906-1979) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Չ
Չեյն Էրնսթ Բորիս (1906-1979)
Սըր Էրնսթ Բորիս Չեյնը (19 Հունիս 1906 - 12 Օգոստոս 1979) եղել է գերմանացի (ազգությամբ հրեա), ապա անգլիացի բիոքիմիկոս և դեղագործ։ 1945թ.ին արժանացել է Նոբելյան Մրցանակի, 1928թ.ին Ալեքսանդր Ֆլեմինգի կողմից բացահայտված պենիցիլինի զտման վերաբերյալ կատարած իր կարևորագույն աշխատանքների համար։ 1948թ.ին դարձել է Լոնդոնի Գիտությունների Թագավորական Ընկերության անդամ։ Ուսանել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմի անվան համալսարանում, 1933թ.ին գաղթել է Անգլիա, ուր աշխատել է նախ Քեմբրիջի Համալսարանի Բիոքիմիայի ֆակուլտետում, ապագա նոբելյան մրցանակակիր Ֆրեդերիկ Գ. Հոպկինսի առաջնորդությամբ զբաղվելով ֆոսֆոլիպիդների ուսումնասիրմամբ, ապա՝ Օքսֆորդի Համալսարանում։ Աշխատանքի է հրավիրվել Իտալիա, ուր 1948-1963թ.ին ղեկավարել է Առողջապահության Բարձրագույն Հաստատության «Միկրոբիոլոգիական Քիմիայի Միջազգային Կենտրոնը»։ 1963-1973թ.ին կենսաբանական քիմիա է դասավանդել Լոնդոնի Իմպերիալ Քոլեջում։ Արժանացել է միջազգային գիտական բազմաթիվ մրցանակների ու շքանշանների։
 
ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ
 
«Տարիներ շարունակ ասել եմ, որ կյանքի ծագման շուրջ մտքի սպեկուլյացիաները ոչ մի օգտակարություն չունեն, քանի որ կենդանի ամենապարզ համակարգն անգամ չափազանց բարդ է, և չի կարող գիտնականների կողմից հասկացվել քիմիայի ծայրաստիճան պրիմիտիվ մեթոդների շնորհիվ, որոնք նրանք գործի են դնում բացատրելու համար անբացատրելին, որ տեղի է ունեցել միլիարդավոր տարիներ առաջ։ Աստված չի կարող բացատրվել նման նայիվ մտքերով»։
 
Մեջբերված է. R.W. CLARK, The Life of Ernst Chain: Penicillin and Beyond, Weidenfeld & Nicolson, London, 1985, pp. 147-148.
 
[ շարունակելի ... ]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։