Պաղե Ամբղուազ (1510-1590) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Պ
Պաղե Ամբղուազ (1510-1590)
Ամբղուազ Պաղեն (1510 - 20 Դեկտեմբեր 1590) եղել է ֆրանսիացի բժիշկ և վիրաբույժ: Համարվում է արդի վիրաբուժության հայրը: Եղել է Ֆրանսիայի թագավոր Անրի Երկրորդի, թագուհի Կատերինա Դե' Մեդիչիի և նրանց որդիների՝ Ֆրանսուա Երկրորդի, Կարլոս Իններորդի և Անրի Երրորդի պալատական բժիշկը: Նրան է պատկանում անդամահատություններից հետո անոթների կարման մեթոդի ներմուծումը: Իր ամենամեծ արժանիքներից մեկը եղել է այն, որ մանրամասն կերպով գրի է առել իր վիրաբուժական բոլոր փորձառությունները: Իր աշխատություններն, ուստի, արտակարգ ժառանգություն են հանդիսանում և՛ վիրաբույժների համար, որոնք նրա մեթոդները գործադրել են հաջորդ 300 տարիների ընթացքում, և՛ պատմաբանների համար: Ստեղծել է մի քսուկ, որով կարողացել է մեղմել հրազենային վերքեր ստացած զինվորների ցավերը, մինչ այդ ժամանակ վերքերի վրա սովոր էին լցնել եռացող ձեթ, արյունահոսությունը դադարեցնելու նպատակով: Իր բոլոր նորարարությունները կատարել է վտանգի դնելով իր բարձր պաշտոնը և մինչև իսկ կյանքը, տարված, սակայն, վիրավորների տառապանքները մեղմելու առաքինի ցանկությունից: Վիրահատությունները կատարել է աղոթելով և իր հիվանդներին Աստծո խնամքին հանձնելով: «Իր բոլոր աշխատություններում Ամբղուազ Պաղեն կրկնում է վիրաբույժի իր պարզ հավատամքը. ''Ես վիրակապեցի, իսկ Աստված բուժեց'': Իրավիճակը բնավ չի փոխվել նաև այսօր: [...] Կա մի պահ, բուժման պրոցեսներում, որից անդին բժիշկը ոչինչ անել չի կարող պացիենտի համար» (Շերուին Բ. Նուլանդ, «Բժշկության Պատմություն» հատորից):
 
Հատընտիր մտքեր
 
« Այնքան վճռակամ եմ չթաքցնելու այս ձիրքը, որով Աստծուն հաճելի է եղել օժտել ինձ Վիրաբուժության ոլորտում, որն իմ կոչումն է այս կարճատև կյանքի ընթացքում, որ որքան ավելի են անցնում իմ օրերը, այնքան ավելի ուժգին կերպով զգում եմ ինձ առաջնորդված՝ աշխատելու, մինչ օրերս սպառվում են, օգնելու համար նրանց, – եթե կարող եմ, – ովքեր կդիմեն ինձ, քանի դեռ Աստված կկամենա թողնել ինձ այս աշխարհում »:
 
A. PARÉ, Preface of The Book of the Plague («Գիրք Ժանտախտի մասին», Ներածություն), 1568.
 
---
 
« Je le pansay et Dieu le guarist » – « Ես վիրակապեցի, իսկ Աստված բուժեց »:
 
Այս խոսք-նշանաբանը հանդիպում է իր աշխատությունների բազմաթիվ հատվածներում.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։