Պոլյակով Ալեքսանդր Մարկովիչ (ծնվ. 1945թ.) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Պ
Պոլյակով Ալեքսանդր Մարկովիչ (ծնվ. 1945թ.)
Ալեքսանդր Մարկովիչ Պոլյակովը (ծնվ. 27 Սեպտեմբեր 1945, Մոսկվա) ռուս տեսական ֆիզիկոս է, որ 1989թ.ից բնակվում է ԱՄՆ-ում և ֆիզիկա է դասավանդում Փրինսթոնի Համալսարանում: Գրականագետ Մարկ Յակովլևիչ Պոլյակովի և քիմիկոս Ադա Ալեքսանդրովնա Պոլյակովայի որդին է: Սովետական Միությունում իր ուսումնասիրությունները կատարել է Կարեն Տեր-Մարտիրոսյանի գիտական ղեկավարության ներքո: Հայտնի է դաշտերի քվանտային տեսության մեջ ներդրած նշանակալի նպաստի համար: Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի և ԱՄՆ Գիտությունների Ազգային Ակադեմիայի անդամ է: Արժանացել է միջազգային մի շարք կարևորագույն մրցանակների, ինչպիսիք են, օրինակի համար, «Dirac Medal of the ICTP» (1986), «Dannie Heineman Prize for Mathematical Physics» (1986), «Lorentz Medal» (1994), «Oskar Klein Medal» (1996), «Harvey Prize» (2010), «Lars Onsager Prize» (2011), «Fundamental Physics Prize» (2013) մրցանակները: Ռուս Օրթոդոքս Եկեղեցու հետևորդ է, համոզված քրիստոնյա:
 
ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ
 
« Գիտենք, որ բնությունն ավելի լավ է նկարագրվում, քան բոլոր մաթեմատիկական հնարավորները, որովհետև Աստված է այն ստեղծել: Ուստի կա հնարավորությունը, որ բնությունը նկարագրելու համար գոյություն ունեցող մաթեմատիկական բոլոր հնարավորներից լավագույնը ստեղծված լինի ֆիզիկական փորձարկումներից դուրս »:
 
Մեջբերված է. Gannes, S. “Fortune”, October 13, 1986, p. 57.
 
[ շարունակելի ... ]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։