Վոլտա Ալեսսանդրո Ջուզեպպե Անտոնիո Անաստազիո (1745-1827) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Վ
Վոլտա Ալեսսանդրո Ջուզեպպե Անտոնիո Անաստազիո (1745-1827)
Կոմս Ալեսսանդրո Ջուզեպպե Անտոնիո Անաստազիո Վոլտան (18 Փետրվար 1745 - 5 Մարտ 1827) եղել է իտալացի ֆիզիկոս, որ համաշխարհային համբավի է արժանացել էլեկտրական առաջին գեներատորի ստեղծման և մեթանի բացահայտման համար: Ստեղծել է էլեկտրական մի շարք գործիքներ (գեներատոր, կոնդենսատոր, և այլն): Իր անունով է կոչվում էլեկտրականության չափման միավորը՝ Վոլտը: 1794թ.ին ստացել է Լոնդոնի Թագավորական Ընկերության «Քոփլեյ Շքանշանը» (այն ժամանակվա Նոբելյան մրցանակը), 1801թ.ին՝ Փարիզի Գիտությունների Ինստիտուտի ոսկե մեդալը: 1805թ.ին Նապոլեոնի կողմից պարգևատրվել է Պատվո Լեգիոնի Ասպետի շքանշանով: Իր անունով է կոչվում 8208 Volta աստերոիդը, ինչպես նաև Լուսնի խառնարաններից մեկը:
Կոմս Վոլտան խորապես հավատացյալ անձնավորություն է եղել: Ամեն օր մասնակցել է Պատարագի և երկար ժամանակ Քրիստոնեական Վարդապետություն է դասավանդել Քոմոյի ծխական դպրոցում: Նրա նամակները լի են հոգևոր կյանքի արտահայտություններով: Գիտական պրպտումների հետ միասին, ամեն օր ընթերցել է Աստվածաշունչը և աստվածաբանական ու ջատագովական բազմաթիվ գրքեր:
 
ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ
 
« Միշտ նկատել և շարունակում եմ իբրև միակ, ճշմարիտ ու անսխալ նկատել մեր այս քրիստոնեական սուրբ կրոնը, անդադար շնորհակալություն հայտնելով բարի Աստծուն այն բանի համար, որ իմ մեջ հեղել է այս հավատքը, որի մեջ հաստատ կերպով կամենում եմ ապրել, և մահանալ հավիտենական կյանքին հասնելու կենդանի հույսով: Այո՛, այն Աստծո պարգև եմ համարում, մի գերբնական հավատք: Բայց չեմ անտեսել նաև մարդկային միջոցները՝ հավատքի մեջ է՛լ ավելի հաստատվելու համար, և փարատելու համար որևէ կասկած, որ կարող էր փորձել ինձ, ուշադիր կերպով և հիմնովին ուսումնասիրելով դրանք, ջատագովական և ընդդիմասաց բազմաթիվ գրքեր ընթերցելով, կողմ ու դեմ կարծիքները քննելով, որոնցից ի հայտ են գալիս ամենավավերական փաստերը, որոնք բնական բանականության համար էլ քրիստոնեությունը դարձնում են առավել քան հավատքի արժանի և այնպիսին, որ բարեկազմ յուրաքանչյուր մարդ չի կարող չփարվել նրան և չսիրել: [...] Ես չեմ ամաչում Ավետարանի համար »:
 
M. MONTI-D. VITTANI-A. LONGATTI, Alessandro Volta. Entra in scena la luce [Ալեսսանդրո Վոլտա: Բեմ է դուրս գալիս լույսը], Enzo Pifferi Editore 1997.
 
[ շարունակելի ... ]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։