Փենզիաս Առնո Ալլան (ծնվ. 1933) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Փ
Փենզիաս Առնո Ալլան (ծնվ. 1933)
Առնո Ալլան Փենզիասը (ծնվ. 26 Ապրիլ 1933) ամերիկացի (ազգությամբ հրեա) ֆիզիկոս և ռադիո-աստղագետ է: Ծնվել է Մյունխենում, 6 տարեկան հասակում փրկվել է Գերմանիայի նացիստական կառավարությունից և տարվել է Անգլիա, ապա՝ ԱՄՆ: Ուսանել է Բրուքլինի Տեխնոլոգիական Բարձրագույն Դպրոցում, Նյու Յորքի Սիթի Քոլեջում և Քոլումբիայի Համալսարանում: 1964 թվականին, Ռոբերտ Ուիլսոնի հետ միասին, ստեղծել է ամենազգայուն միկրոալիքային ալեհավաքը, որի միջոցով բացահայտել է տիեզերական խորքային (կամ ֆոնային) ռադիոճառագայթումը, որը ներկայումս համարվում է փորձարարական ամենակարևոր ապացույցն ի նպաստ Բիգ Բենգի տեսության, որը նախորդ դարի 20ական թվականներին մշակել է Կաթոլիկ Եկեղեցու քահանա և աշխարհահռչակ աստղագետ Հայր Ջորջ Լըմեթրը: 1975 թվականից Արվեստների և Գիտությունների Ամերիկյան Ակադեմիայի անդամ է, 1978 թվականին, Ուիլսոնի հետ միասին, ստացել է Նոբելյան Մրցանակը, 1977 թվականին երկուսով ստացել են ԱՄՆ Գիտությունների Ազգային Ակադեմիայի «Henry Draper Medal» շքանշանը, Նյու Յորքի Միջազգային Կենտրոնի «Գերազանցության Մրցանակ»ը, իսկ 1998 թվականին՝ Արդյունաբերական Ուսումնասիրությունների Ինստիտուտի «IRI Medal» շքանշանը:
 
ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ
 
« Եթե Աստված ստեղծել է տիեզերքը, դա արել է շքեղ վայելչությամբ: Արարչության պահին միջամտության որևէ հետքի բացակայությունն այն է, ինչն ակնկալում ենք իսկապես ամենակարող Արարչից: Տիեզերքը գոյության ու շարժման մեջ պահելու համար Նա ոչ ոքի խաբելու կարիքը չունի, կարծես թե Օզի կախարդը լիներ: Մինչդեռ, մեր ունեցածը կես էջ մաթեմատիկա է, որով ամեն բան նկարագրվում է: Որոշակի իմաստով, արարչության ուժն ու կարողությունը կայանում է նրա խորքային պարզության մեջ »:
 
Մեջբերված է. G. SLACK, When Science and Religion Collide or Why Einstein Wasn’t an Atheist: Scientists Talk about Why They Believe in God (Երբ Գիտությունն ու Կրոնը բախվում են, կամ՝ Թե ինչո՛ւ Այընշթայնը աթեիստ չէր: Գիտնականները խոսում են այն մասին, թե ինչո՛ւ են հավատում Աստծուն), in Mother Jones magazine, November/December 1997.
 
---
 
« Դիտելով աշխարհում տիրող կարգուկանոնը, կարող ենք հասկանալ նպատակը, իսկ նպատակից սկսում ենք որոշակի ճանաչողություն ձեռքբերել Արարչի վերաբերյալ, որն այս ամենի ծրագրավորողն է: Նայում եմ Աստծուն Աստծո ձեռքերի գործերի միջով և այդ գործերից եզրակացնում եմ Իր նպատակները: Այդ նպատակներից տպավորությունն եմ ստացել Նրա Ամենակարողության »:
 
Մեջբերված է. J.O. HABERMAN, The God I Believe in (Աստվածը, որին ես հավատում եմ), The Free Press 1994, p. 184.
 
[ շարունակելի ... ]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։