Քոնվեյ Մորրիս Սայմըն (ծնվ. 1951թ.) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ք
Քոնվեյ Մորրիս Սայմըն (ծնվ. 1951թ.)
Սայմըն Քոնվեյ Մորրիսը (ծնվ. 6 Նոյեմբեր 1951թ.) անգլիացի հնէաբան է, գիտական համաշխարհային համբավի է արժանացել Բըրջեսի արգիլիտային հնավայրի բրածոների մանրամասն ուսումնասիրության և «Քեմբրյան պայթյուն»ի գիտական հասկացողության ճշտման համար: Քեմբրիջի Համալսարանի Երկրի Գիտությունների բաժանմունքի և Լոնդոնի Թագավորական Ընկերության գիտաշխատող է (ընտրվել է 39 տարեկան հասակում): Բրածոների վերաբերյալ կարևորագույն ուսումնասիրություններ է կատարել ԱՄՆ-ում, Կանադայում, Գրենլանդիայում, Չինաստանում, Մոնղոլիայում և Ավստրալիայում: Համոզված քրիստոնյա լինելով, ակտիվ մասնակցություն է բերում Ֆարադեյի Անվան Գիտության և Կրոնի Ինստիտուտի աշխատանքներին և բազմաթիվ գիտաժողովների է մասնակցում, ընդգծելով գիտության և քրիստոնեության միջև լիակատար ներդաշնակությունը: Արժանացել է մի շարք գիտական պարգևների. Walcott Medal (National Academy of Sciences, 1987), Charles Schuchert Award (Paleontological Society, 1989), Charles Lyell Medal (Geological Society of London, 1998), Trotter Prize (Texas A&M University, 2007):
 
ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ
 
« Բանական Ծրագիրը կասկածի տակ դնելն ամեն անկյունից ծափահարությունների մի ալիք կարող էր բարձրացնել այստեղ ներկա յուրաքանչյուր նոր-դարվինականի կողմից, մինչև այն պահը, երբ կհիշեցնեի, որ աստվածաբանությունը դա մոդա չէ, ժամանցի զբաղմունք չէ արտառոց մտքերի համար, այլ՝ իրականում կենտրոնական կարևորություն ունի մեր ձեռնարկի համար: Իսկ այժմ կամենում եմ համոզել ձեզ, որ միմիայն այդ մոտեցումը կարող է հարակից լինել էվոլյուցիայի հետ, բայց կարող է նաև համաձայնվել քրիստոնեական ուղղամիտ աստվածաբանության հետ. Անկումը, Մարդեղությունը և Ժամանակների Վախճանը [...]: Երբ աստվածաբանական կողմն անտեսվում է, բռնում ենք վնասների ճանապարհը: Քանի դեռ աշխարհը նկատվում է իբրև պատահականության արդյունք, չենք կարող խուսափել այն բանից, որ կգործածվի սոսկ օգտապաշտական տեսանկյունից դիտված. ո՛չ միայն արարչությունը կկորցնենք մեր մտահորիզոնից, այլ նաև մենք մեզ և մեր տեղը արարչության ներսում »:
 
S.C. MORRIS, Darwin’s Compass: How Evolution Discovers the Song of Creation [Դարվինի կողմնացույցը. ինչպես է էվոլյուցիան բացահայտում արարչության մեղեդին], The Boyle lecture 2005.
 
---
 
Աստծո « Մարդեղության ճանաչումը և դրա փորձառությունն ունենալը, իմաստությունն ու զգուշացումները, որոնք Հիսուսը տվել է Ավետարաններում, ինչպես նաև – և ո՛չ որպես վերջինը – Նրա Հարությունը. սրանք են, վերջին վերլուծմամբ, այն ամենն, ինչ կարևոր է։ [...] Աշխարհի այս պատկերը կկարողանար նաև փաստել, որ – անուղեղ պատահարների մի շարք լինելուց շա՜տ հեռու – պատմությունն ուղղվածություն ունի և նշմարված նպատակակետ։ Մեզնից յուրաքանչյուրի բարոյական հարաբերական արժանիքները վերջին վերլուծմամբ կարևոր են միայն թեիստական աշխարհի ներկայացուցիչների համար, իսկ նրանց համար, ովքեր գիտապաշտական հակումներ ունեն, դրանք կարող են նկատվել սոսկ իբրև սոցիալական գետնի վրա օգտակար իրողություններ, բայց իրականության համընդհանուր կարգում դրանք ոչ մի իմաստ չեն կարող ունենալ մի աշխարհում, որը զուրկ է հոգուց »։

S.C. MORRIS, Darwin’s Compass: How Evolution Discovers the Song of Creation [Դարվինի կողմնացույցը. ինչպես է էվոլյուցիան բացահայտում արարչության մեղեդին], The Boyle lecture 2005.
 
[ շարունակելի ... ]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։