Ֆարադեյ Մայքըլ (1791-1867) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ֆ
Ֆարադեյ Մայքըլ (1791-1867)

Մայքըլ Ֆարադեյը (22 Սեպտեմբեր 1791 - 25 Օգոստոս 1867) եղել է անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս: Որոշիչ նպաստ է բերել էլեկտրամագնիսականության և էլեկտրաքիմիայի ոլորտներում: Նրա գյուտերից են Ֆարադեյի վանդակը և Բունզենի այրիչը, մինչ նրա անունը կրող օրենքներից հիշարժան են ի մասնավորի էլեկտրաքիմիայի, էլեկտրոլիզի, դիամագնետիզմի օրենքները և Ֆարադեյի արդյունքը, այսինքն՝ էլեկտրամագնիսական ինդուկցիան: Ֆարադեյի անունով է կոչվում էլեկտրական լիցքի չափման միավորը՝ ֆարադը: 1823 թվականին դարձել է Լոնդոնի Թագավորական Ընկերության անդամ: Իր հետազոտությունների արդյունքում որոշիչ նպաստ է բերել գազերի հեղուկացման գործին, օպտիկական նպատակների ծառայելու համար կարողացել է ստեղծել բազմաթիվ նոր տեսակի ապակիներ: Բացահայտել է բազմաթիվ քիմիական բաղադրյալ նյութեր, օրինակի համար՝ բենզենը:
Իր ողջ կյանքի ընթացքում համոզված ու եռանդուն քրիստոնյա լինելով, ինչպես նաև հավատարիմ մնալով ժողովրդական իր պարզ արմատներին, միշտ մերժել է իրեն շնորհված ասպետական կոչումը և երեք անգամ հրաժարվել է զբաղեցնել Թագավորական Ընկերության նախագահի խիստ պատվաբեր պաշտոնը: Ֆարադեյի անունով են կոչվում նաև 37582 Faraday աստերոիդը և Լուսնի խառնարաններից մեկը:

 

ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ

 

« Ուրեմն, եղբայրներ, պետք է գնահատենք այս առանձնաշնորհությունը՝ ճանաչելու Աստծո ճշմարտությունը շատ ավելի խորը կերպով, քան այն ամեն ինչը, որ կարող ենք ունենալ այս աշխարհում: Ինչպես նաև, պետք է տեսնենք Աստծո օրենքի կատարելությունը, որն ամբողջացել է հանձինս Քրիստոսի: Է՛լ ավելի ու ավելի, ուրեմն, պետք է մեր երախտագիտությունը հայտնենք Աստծուն Իր անճառելի պարգևի համար »:

Մեջբերված է. P. EICHMAN, The Christian Character of Michael Faraday as Revealed in His Personal Life and Recorded Sermons, in Perspectives on Science and Christian Faith, 06/1993, 93,94, The Journal of the American Scientific Affiliation.

 

[շարունակելի ... ]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։