« ՏԻՐՈՋԻՑ ԵՂԱՎ ՍԱ, ԵՎ ՍՔԱՆՉԵԼԻ Է ՄԵՐ ԱՉՔԻՆ » (Մտթ 21, 42) – Գրադարան – Mashtoz.org

« ՏԻՐՈՋԻՑ ԵՂԱՎ ՍԱ, ԵՎ ՍՔԱՆՉԵԼԻ Է ՄԵՐ ԱՉՔԻՆ » (Մտթ 21, 42)

Սբ. Գրիգոր Նազիանզացի (330-390). « Ճառ 45, Սուրբ Զատկի տոնին », 7-9.

 

[...] Աստված ստեղծեց մարդուն։ Դուրս հանեց նրա մարմինը նյութից, որ արարել էր և այն կենդանացրեց Իր սեփական շնչով, որը Գրվածքն անվանում է մտածող հոգի և Աստծո պատկեր։ [...]

Դրեց մարդուն երկրի վրա, որպեսզի հսկեր տեսանելի արարչության վրա, սկզբնավորվեր հոգևոր խորհրդին, տիրապետություն ունենար երկրի իրականությունների վրա և ենթակա լիներ վերին Արքայությանը։ [...]

Բայց մարդը չհնազանդվեց և այդ ժամանակվանից է, մեղքի պատճառով, որ բաժանվեց կյանքի ծառից, դրախտից և Աստծուց։ Իր վիճակն ամենազորեղ օգնությունն էր աղերսում, և դա տրվեց իրեն։ [...]

Ինչպիսի՜ն է բարության այս առատությունը։ Ինչպիսի՜ն է խորհուրդը, որ վերաբերվում է ինձ։ Ստացել էի պատկերը և չպահպանեցի այն. և Նա ստանձնեց իմ մարմինը՝ փրկելու համար այս պատկերը և անմահ դարձնելու համար մարմինը։ Մի երկրորդ բաժնեկցություն ընծայեց, առաջինից ավելի արտակարգ։ Այն ժամանակ կիսել էր [մեր հետ] այն, ինչն ամենաբարձրն էր Իր ունեցածների մեջ, այժմ գալիս է վերցնելու [մեզնից] այն, ինչն ամենատկարն է [մեր ունեցածների մեջ]։ Այս վերջին արարքն է՛լ ավելի աստվածային է, քան առաջինը, է՛լ ավելի վսեմ է նրանց համար, ովքեր խելք ունեն՝ դա հասկանալու համար։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։