« ԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՆՈՒՄ Է ՈՐԵՎԷ ԸՄԲՌՆՈՒՄԻՑ ԱՆԴԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՆՈՒՄ Է ՈՐԵՎԷ ԸՄԲՌՆՈՒՄԻՑ ԱՆԴԻՆ »

ԳՐԻԳՈՐ ՆՅՈՒՍԱՑԻ, Քարոզներ Երգ Երգոցի մասին, 8 (PG 44, 941A-C).
 
 
[...] Աստվածության անսահմանափակ իրականությունը, որն անհնարին է պարփակել, մնում է որևէ ըմբռնումից անդին: [...] Այսպիսով մեծն Դավիթը, որն իր սրտում տեղադրել էր առ Աստված վերամբառնալու գեղեցիկ աստիճանները և անդադար հառաջ էր ընթանում «զորություն առ զորություն» (հմմտ. Սղմ 84, 6-8), այսպես էր աղաղակում առ Աստված. «Դու, Բարձրյալ, հավիտյան ես» (Սղմ 91, 9): Կարծում եմ, որ դրանով ուզում էր ասել. Անվախճան ժամանակների ամբողջ հավիտենության մեջ, ով ընթանում է դեպի Քեզ, դառնում է միշտ ավելի մեծ և բարձրանում է անդադար ավելի վեր, շնորհների աճման զորությամբ միշտ հառաջադիմելով, մինչ Դու «նույնն ես, Դու մնում ես Բարձրյալն ընդմիշտ» (Սղմ 101, 13): [...]
Արդարև այն, ինչն ընկալվում է յուրաքանչյուր պահի, անշուշտ շատ ավելի մեծ է, քան այն, ինչն ընկալվել էր առաջ, բայց քանի որ այն, ինչը որ փնտրում ենք, սահմաններ չունի, եզրը այնքանի, որքանը որ բացահայտվել է, նրանց համար՝ ովքեր բարձրանում են, դառնում է մեկնակետ, բացահայտելու համար ավելի բարձր իրականություններ:
Այսպիսով նա, ով բարձրանում է, երբեք կանգ չի առնում, գնալով սկիզբ առ սկիզբ, սկզբնավորումներով, որոնք երբեք չեն վերջանում:
Նա, ով բարձրանում է, իր փափաքը չի արգելակում այն բանի վրա, որն արդեն ճանաչում է, այլ՝ ավելի մեծ փափաքով բարձրանալով է՛լ ավելի բարձրակարգ մեկի, շարունակում է դեպի անսահմանությունն ուղղված իր ընթացքը, միշտ ավելի վեր բարձրանալով: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։