« ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ԿԱՐԵԿՑԱՆՔ ՏԱԾՈՂ ՍԻՐՏԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ԿԱՐԵԿՑԱՆՔ ՏԱԾՈՂ ՍԻՐՏԸ »

ԻՍԱՀԱԿ ՆԻՆՎԵԱՑԻ, Հոգեմարզական ճառեր, 81 (ed. Spanos, p. 306).
 
 
[...]
– Ի՞նչ է, կարճ ասած, մաքրությունը:
– Դա ստեղծված ամբողջ բնության հանդեպ կարեկցանք տածող սիրտն է: [...]
– Իսկ ինչպիսի՞ն է կարեկցանք տածող սիրտը:
– [...] Դա մի սիրտ է, որ այրվում է ամբողջ արարչության համար. թռչունների, կենդանիների, դևերի, յուրաքանչյուր արարածի համար: Երբ մտածում է նրանց մասին, երբ նրանց տեսնում է, նրա աչքերից հոսում են արցունքները: Այնքա՜ն ուժգին, այնքա՜ն բուռն է նրա կարեկցանքը, [...] որ նրա սիրտը արյունոտվում է, երբ տեսնում է անգամ ամենանվաստ արարածի ցավն ու նրան պատահած չարիքը: Այդ իսկ պատճառով, նա ամեն ժամ աղոթում է արցունքներով [...] ճշմարտության բոլոր թշնամիների համար և բոլոր իրեն չարիք անողների համար, որպեսզի պաշտպանություն և ներում գտնեն: Աղոթում է մինչև իսկ օձերի համար, վիթխարի կարեկցանքով, որ ծնվում է իր սրտում առանց չափի, Աստծո պատկերով: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։