« ՄԵՐ ՄԵՋ ՏԵՐԸ ԴՆՈՒՄ ԵՎ ՀԱՎԱՔՈՒՄ Է ՀՈԳՈՒ ԵՐԿՆԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՄԵՐ ՄԵՋ ՏԵՐԸ ԴՆՈՒՄ ԵՎ ՀԱՎԱՔՈՒՄ Է ՀՈԳՈՒ ԵՐԿՆԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ »

ՄԱԿԱՐԻՈՍ, Քարոզներ (Բ. ժողովածու), XLIX, 4 (PG 34, 813D-816A).
 
 
[...] Եթե հրաժարվես կենսակերպից, որն այսօր վարում ես, եթե հարատևես աղոթքի մեջ, կզգաս, որ քո ջանքն իր հետ բերում է քեզ մի մեծ հանգիստ, բավականին թեթև այդ հոգնությունների ու այդ ջանքերի մեջ կբացահայտես վիթխարի բերկրանք ու քաղցրություն: Անասելի է Աստծո խանդաղատանքը: Ինքնակամ նվիրվում է նրանց, ովքեր իրենց ամբողջ հավատքով հավատում են, որ Աստված կարող է բնակվել մարդու մարմնի մեջ և նրան դարձնել իր փառահեղ օթևանը:
Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, որպեսզի մարդը բնակվի այնտեղ, բայց ստեղծեց նաև մարդու մարմինն ու հոգին, որպեսզի նրան դարձնի Իր օթևանը, բնակվելու համար նրա մարմնում, հանգստանալով այնտեղ ինչպես լավ խնամված տան մեջ: [...] «Մենք Իր տունն ենք» (Եբր 3, 6):
Իրենց տներում մարդիկ աչալրջորեն կուտակում են իրենց հարստությունները: Իր տան՝ մեր հոգու և մեր մարմնի մեջ, Տերը դնում և հավաքում է Հոգու երկնային հարստությունները: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։