Չելենտանո Ադրիանո (ծնվ. 1938) - Աղոթելու եմ քո համար
Այս երգը Ադրիանո Չելենտանոն պատրաստել և առաջին անգամ կատարել է 1962 թվականին, երբ դեռ 24-ամյա պատանի էր, վերամշակելով գոսպել տիպի երգերից մեկը («Lord Stand By Me» by Rev. James Cleveland)։ Բացարձակ կերպով առաջին երգն է, որ հոգևոր բովանդակությունը միավորեց ժամանակակից երաժշտությանը։ 2013 թվականին, Սուրբ Հաղորդությանը նվիրված Միջազգային Համաժողովի ժամանակ, Չելենտանոն այս երգը երգեց Ն.Ս. Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի ներկայությամբ։ Ավելի քան 60 տարի է անցել առաջին կատարումից, բայց այս երգը շարունակում է մնալ հանրության ամենասիրված երգերից մեկը։ Ի միջի այլոց պարզապես նշենք, որ Չելենտանոն խորապես համոզված քրիստոնյա է և իր երգերի բովանդակությունն իր վրա միշտ կրում է սիրո, խաղաղության, արդարության և ավանդական արժեքների հանդեպ համոզված հարգանքի կնիքը։
Pregherò
|
Աղոթելու եմ
|
|||||||
Per te,
|
քո համար,
|
|||||||
Che hai la notte nel cuor
|
որ գիշերն ունես սրտումդ,
|
|||||||
E se tu lo vorrai,
|
և եթե դու կամենաս դա,
|
|||||||
Crederai.
|
կհավատաս։
|
|||||||
|
|
|||||||
Io lo so perchè,
|
Ես գիտեմ, թե ինչու
|
|||||||
Tu la fede non hai
|
դու հավատքը չունես,
|
|||||||
Ma se tu lo vorrai,
|
բայց եթե դու կամենաս դա,
|
|||||||
Crederai.
|
կհավատաս։
|
|||||||
|
|
|||||||
Non devi odiare il sole
|
Չպետք է ատես արևը,
|
|||||||
Perchè, tu non puoi vederlo,
|
որովհետև դու չես կարողանում տեսնել այն,
|
|||||||
Ma c'è
|
բայց կա,
|
|||||||
Ora splende, su di noi,
|
արդ շողում է, վեր վրա,
|
|||||||
Su di noi.
|
մեր վրա։
|
|||||||
|
|
|||||||
Dal castello del silenzio,
|
Լռության դղյակից
|
|||||||
Egli vede anche te
|
Նա տեսնում է նաև քեզ,
|
|||||||
E già sento
|
և ես արդեն իսկ զգում եմ,
|
|||||||
Che anche tu, lo vedrai.
|
որ դու էլ տեսնելու ես Նրան։
|
|||||||
|
|
|||||||
Egli sa
|
Նա գիտի,
|
|||||||
Che lo vedrai,
|
որ դու տեսնելու ես Իրեն,
|
|||||||
Solo con gli occhi miei
|
իմ աչքերով միայն,
|
|||||||
Ed il mondo,
|
և աշխարհն
|
|||||||
La sua luce, riavrà.
|
Իր լույսը կրկին կունենա։
|
|||||||
|
|
|||||||
Io t'amo, t'amo, t'amo
|
Ես սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ,
|
|||||||
O-o-oh!
|
Ա՜-ա՜-ա՜հ։
|
|||||||
Questo é il primo segno
|
Սա՛ է առաջին նշանը,
|
|||||||
Che da
|
որ արտահայտում է
|
|||||||
La tua fede nel Signor,
|
քո հավատքը Տիրոջ հանդեպ,
|
|||||||
Nel Signor, nel Signor.
|
Տիրոջ հանդեպ, Տիրոջ հանդեպ։
|
|||||||
|
|
|||||||
Io t'amo t'amo t'amo
|
Ես սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ,
|
|||||||
O-o-oh!
|
Ա՜-ա՜-ա՜հ։
|
|||||||
Questo é il primo segno che da
|
Սա՛ է առաջին նշանը, որ արտահայտում է
|
|||||||
La tua fede nel Signor,
|
քո հավատքը Տիրոջ հանդեպ,
|
|||||||
Nel Signor.
|
Տիրոջ հանդեպ։
|
|||||||
|
|
|||||||
La fede é il più bel dono
|
Հավատքը ամենագեղեցիկ պարգևն է,
|
|||||||
Che il Signore ci da
|
որ Տերը տալիս է մեզ,
|
|||||||
Per vedere lui
|
տեսնելու համար Իրեն,
|
|||||||
E allor
|
և հայնժամ
|
|||||||
Tu vedrai,
|
դու տեսնելու ես,
|
|||||||
Tu vedrai,
|
դու տեսնելու ես,
|
|||||||
Tu vedrai ...
|
դու տեսնելու ես ...
|