bellezza – Italian - Armenian – Mashtoz.org
audiolibrary_letter B

bellezza – բէլ'լէ՛ց'ցա

իգական սեռի գոյական [ bello – գեղեցիկ ածականից ]

 

1. Գեղեցկություն (որակն այն բանի, ինչը որ գեղեցիկ է, կամ որ այդպիսին է երևում զգայարաններին և հոգուն). la bellezza è una specie di armonia visibile che penetra soavemente nei cuori umani (Foscolo) – գեղեցկությունը տեսանելի ներդաշնակության մի տեսակ է, որ անուշությամբ ներթափանցում է մարդկային սրտերի մեջ (Ֆոսկոլո).

Ի մասնավորի: ա) Անձի (և երբեմն նաև կենդանու) վերաբերյալ. bellezza fisica – ֆիզիկական գեղեցկություն; la bellezza del volto, delle membra, delle forme – դեմքի, անդամների, կերպերի գեղեցկությունը; per i Greci Venere rappresentava l’ideale della bellezza femminile, Apollo della bellezza maschile – Հույների համար Վեներան ներկայացնում էր կանացի գեղեցկության գաղափարականը, [իսկ] Ապոլլոն՝ արական գեղեցկությանը; donna bella di una bellezza tutta spirituale – ամբողջովին հոգևոր գեղեցկությամբ գեղեցիկ կին; bellezza schietta, artificiosa – անպաճույճ, արհեստական գեղեցկություն; bellezza verginale, matronale – կուսական, կանացի (տիկինային) գեղեցկություն; bellezza serena, mesta – պայծառ, թախծոտ գեղեցկություն; bellezza florida, appassita – փարթամ, թոշնած գեղեցկություն; la vera bellezza è sempre misteriosa: si sente, ma non si può dire (Goffredo Parise) – ճշմարիտ գեղեցկությունը միշտ խորհրդավոր է. զգացվում է, բայց հնարավոր չէ (բռց.՝ կարելի չէ) արտահայտել (բռց.՝ ասել) (Գոֆֆռեդո Պառիզե); bellezza greca – հունական գեղեցկություն, այսինքն՝ մարմնի այնպիսի տեսք և դիմագծեր, որ հիշեցնում են հունական քանդակագործության հայտնի նմուշները; un cane, un gatto di grande bellezza – շա՜տ գեղեցիկ (բռց.՝ մեծ գեղեցկության) շուն, կատու; una tigre di maestosa bellezza – վեհորեն գեղեցիկ (բռց.՝ վեհ գեղեցկության) վագր; crescere in bellezza – է՛լ ավելի գեղեցկանալ (բռց.՝ աճել գեղեցկության մեջ); perdere la bellezza – կորցնել գեղեցկությունը; concorsi di bellezza (maschile, femminile, infantile, e anche per cani e gatti) – գեղեցկության մրցույթներ (տղամարդկային, կանացի, մանկական, ինչպես նաև շների ու կատուների համար)։

Սովորաբար միայն մարդկանց են վերաբերվում հետևյալ արտահայտությունները. prodotti di bellezza – գեղահարդարման (բռց.՝ գեղեցկության) ապրանքներ; istituto di bellezza – գեղահարդարման մասնագիտացված կենտրոն (ֆրանսերեն institut de beauté արտահայտության իտալականացված ձևն է)։

Bellezza dell’asino – ավանակի գեղեցկություն, կորովի գեղեցկությունն ու փարթամ ուժը, որ հատուկ են երիտասարդությանը, նաև երբ բացակայում է արտաքին տեսքի բուն գեղեցկությունը։

 

բ) Առարկաների վերաբերյալ. contemplare la bellezza di un paesaggio – զմայլված դիտել բնության տեսարանի գեղեցկությունը; ammirare la bellezza di un’opera d’arte – հիացմունքով դիտել արվեստի գործի գեղեցկությունը; la bellezza di colori, di suoni, ecc. – գույների, ձայների, և այլն, գեղեցկությունը։ Նաև բարոյական իմաստով. la bellezza di un gesto, di un sentimento – մի արարքի, մի զգացմունքի գեղեցկությունը; la bellezza della modestia, del perdono – համեստության, ներման գեղեցկությունը։

 

2. ա) Կարող է գործածվել՝ մատնանշելու համար գեղեցիկ, հաճելի անձ կամ իր. una ragazza, un bimbo che è una bellezza! – աղջիկ, երեխա, որ գեղեցկություն է (համապատասխանում է հայերենի «հրաշք է», «պատկեր է» արտահայտություններին); che bellezza quel micino! – ի՜նչ գեղեցկություն [է] այդ փիսիկը (այսինքն՝ որքա՜ն գեղեցիկ է); che bellezza queste pesche! – ի՜նչ գեղեցկություն [են] այս դեղձերը (այսինքն՝ որքա՜ն ախորժալի են); bellezza mia! – սիրո՛ւնս, որպես սիրալիր կոչական։

Հաճախ կարող է գործածվել հեգնական արտահայտություններում. addio, bellezza! – մնաս բարո՜վ (բայ-բայ), սիրուն ջան; senti, bellezza! – լսի՛, սիրուն ջան; ascolta, bellezza! – ուշադի՛ր լսի (ականջդ բե՛ր), սիրուն ջան։

Հաճախ է գործածվում ընդգծող, շեշտադրող արտահայտություններում (հրաշք, հիանալի, հոյակապ և նման իմաստներով). un giardino che è una bellezza – պարտեզ, որ գեղեցկություն է; il ragazzo cresce che è una bellezza – տղան աճում է [այնպես], որ գեղեցկություն է; ci si sta comodi che è una bellezza – [այնքա՜ն] հարմարավետ ենք, որ գեղեցկություն է; ինչպես նաև որպես բացականչություն՝ che bellezza!, արտահայտելու համար ուրախություն, գոհունակություն. due giorni di vacanza, che bellezza! – արձակուրդի երկու օր, ինչպիսի՜ գեղեցկություն (միջինարևելյան «կայֆ»ի իմաստով)։

 

բ) Հոգնակի թվով գործածված՝ մատնանշում է արվեստի գործերի կամ բնության գեղագիտական առումով նշանակալի տեսանկյունները. le bellezze del creato, di un paesaggio, di una città – բնության (բռց.՝ արարչության), բնության տեսարանի, քաղաքի գեղեցկությունները; bellezze naturali – բնական գեղեցկություններ (մարդու ձեռքով չստեղծվածի իմաստով); illustrare le bellezze della Divina Commedia – լուսաբանել Աստվածային Կատակերգության գեղեցկությունները; cantare, o decantare, le bellezze della donna amata – երգել, կամ գովերգել, սիրած կնոջ գեղեցկությունները (հոգնակին ամբողջական՝ և՛ ֆիզիկական, և՛ հոգեմտավոր, և՛ բարոյական իմաստ է արտահայտում)։

 

3. Գործածվում է հատուկ արտահայտություններում. ա) գեղեցկանալու գործողություն ցույց տալու համար. s’è messa un fiore nei capelli per bellezza – մի ծաղիկ դրեց իր վարսերի մեջ՝ գեղեցկանալու նպատակով։

բ) ուժ, կորով ստանալ ինչ որ մեկից. bevo le sue bellezze – խմում եմ իր գեղեցկությունները (այսինքն՝ հոգեպես սնվում եմ իր սիրով, կամ իր հանդեպ զգացածս հիացմունքով); mi nutrono le divine bellezze di Gesù Cristo – ինձ սնուցում են Հիսուս Քրիստոսի աստվածային գեղեցկությունները։

գ) մատնանշելու համար նշանակալի քանակ կամ կլորիկ գումար. m’è costato la bellezza di mille euro – ինձ արժեցավ (վրես նստեց) հազար եվրո (բռց.՝ հազար եվրոյի գեղեցկությունը); è stato in giro per il mondo la bellezza di sei mesi – աշխարհի շուրջը պտտվեց ավելի քան վեց ամիս (բռց.՝ վեց ամսվա գեղեցկությունը); guarda che bellezza di pesche su quell’albero – տե՛ս, դեղձերի ինչպիսի՜ գեղեցկություն (այսինքն՝ առատություն) այն ծառի վրա։

դ) Morire in bellezza (ֆրանսերեն mourir en beauté արտահայտությունից) – բառացի՝ մեռնել գեղեցկորեն, այսինքն՝ մահանալ պահպանելով արժանապատվությունը; նմանապես, finire in bellezza – վերջացնել գեղեցկորեն, արժանապատիվ կերպով կամ հիշատակ թողնող մի լավ արարքով ավարտել մասնագիտական կամ սպորտային կամ ա՛յլ գործունեությունը; concludere, terminare in bellezza, un discorso, uno scritto – ավարտել, եզրափակել գեղեցկորեն, մի ճառ, մի գրություն, ավարտել յուրահատուկ կերպով տպավորիչ խոսքով կամ արարքով; սպորտային բառապաշարում, vincere in bellezza – հաղթել գեղեցկորեն, այսինքն՝ գերազանց նիշ ապահովելով, կամ շատ հեշտությամբ։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։