casa – Italian - Armenian – Mashtoz.org
audiolibrary_letter C
casa – քա՛զա
իգական սեռի գոյական
 
 
1. Տուն։ – Հատուկ իմաստով՝ սեփական տուն, առանձնատուն (ո՛չ շենքի բնակարան). casa di città – քաղաքի տուն, casa di campagna – գյուղի տուն, casa rustica – գյուղական տուն, casa colonica – ամառանոցային տուն; casa soleggiata, ariosa, buia – արևկող, ընդարձակ, մութ տուն; una zona di case signorili – հարուստ (բռց.՝ պարոնավայել) տների թաղամաս; case prefabbricate – պատրաստի պատերով շինված տներcase popolari – ժողովրդական տներ, բանվորների համար պետության կողմից կառուցված հասարակ շենքեր, հանրակացարաններ։
– Կարող է գործածվել որպես հատուկ անուն, կամ առավել ընդարձակ իմաստով. Casa Bianca – Սպիտակ Տուն (թարգմանությունն է անգլերեն White House-ի), մատնանշում է Միացյալ Նահանգների նախագահի նստավայրը և, ընդարձակ իմաստով, ԱՄՆ կառավարությունը։
 
2. Հիմնարկ, ուր որոշ ժամանակով և տարբեր պատճառներով ապրում կամ հյուրընկալվում են տարբեր դասակարգի մարդիկ. casa di cura – խնամքի տուն, մասնավոր կլինիկա; casa di riposo – հանգստյան տուն, նաև ծերանոց; casa dello studente – ուսանողական հանրակացարան, բռց.՝ ուսանողի տուն; casa del popolo – ակումբ, ժողովրդական հանդիպման, հանդիսությունների, ժամանցի վայր:
 
3. ա) Ասելաձևեր. stare di casa in un posto – տանը լինել (բռց.՝ մնալ) մի տեղում, բնակվել, ապրել. sta di casa in via Crispi, sta di casa a Milano – ապրում է Քռիսպի փողոցում, ապրում է Միլանում (նաև պատկերավոր իմաստով. non sa dove stia di casa l’educazione – չգիտի, թե որտե՛ղ է բնակվում դաստիարակությունը, անքաղաքավարի լինելու իմաստով); cercare casa – տուն փնտրել, վարձակալելու կամ գնելու նպատակով; cambiare casa – տուն փոխել, տեղափոխվել, փոխել բնակության վայրը; mettere su casa – տուն դնել (բռց.՝ վեր դնել), տունը կահավորել (նաև պատկերավոր իմաստով՝ ամուսնանալ, ընտանիք կազմել և գնալ առանձին տան մեջ բնակվելու); donna di casa – տան կին, տնային տնտեսուհի, ընտանիքին հոգատար կին; maestro di casa – տան վարպետ, սենեկապան, տան գործերին հսկող; dolci fatti in casa – տանը պատրաստված քաղցրեղեններ, տնական։
բ) Պատկերավոր արտահայտություններ. riportare la pelle a casa – կաշին ետ բերել տուն, ողջ վերադառնալ պատերազմից կամ ինչ որ մի արկածախնդրությունից կամ պատահարից; tenere le mani a casa – ձեռքերը տանը պահել, ձեռք չտալ ինչ որ մեկի կամ ինչ որ մի բանի; tenere la lingua a casa – լեզուն տանը պահել, զսպել սեփական լեզուն; avere il cervello a casa – ուղեղը տանը ունենալ, խելքը գլխին լինել; essere a casa propria – սեփական տանը լինել, հմուտ, փորձառու լինել. in fatto di motori io sono a casa mia – շարժիչների հարցում ես իմ տանն եմ (հայերենի «ինչպես ձկնիկը ջրում» արտահայտության նման); a casa mia – իմ տանը, ըստ իմ սովորության, իմ տեսանկյունից դիտված. questa, a casa mia, si chiama maleducazione – սա, իմ տանը, կոչվում է անդաստիարակություն։
գ) Ընդարձակ իմաստով. Հայրենիք, ծննդավայր. conoscere la storia di casa nostra – ճանաչել մեր երկրի (բռց.՝ տան) պատմությունը; ուստի, casa d’altri – ուրիշների տուն, օտար երկիր։ Սպորտային աշխարհում ասվում է, որ մի թիմ gioca in casa – խաղում է տանը, երբ խաղը տեղի է ունենում սեփական դաշտում, fuori casa – տնից դուրս, երբ խաղը տեղի է ունենում մրցակցի դաշտում; ուստի, i padroni di casa – տան տերերը, հյուրընկալ թիմը։ Ֆուտբոլի և նման խաղերի ոլորտում, casa – տուն է ասվում երբեմն նաև դարպասը, այն պաշտպանող դարպասապահի հետ միասին։
 
4. ա) Համընդհանուր՝ կրոնական կամ քաղաքական հայացքների պատճառով համախմբված անձանց հասարակություն, համայնք, կամ նաև շինություն, ուր նրանք ապրում կամ հավաքվում են. casa religiosa – վանական (բռց.՝ կրոնական) տուն (հայերեն «վանատուն» եզրի նման), կրոնական միաբանություն; casa madre – մայր տուն, կրոնական միաբանության կենտրոնական վանատունը, որից կախում ունեն մյուս վանքերը; casa professa – ուխտի տուն, այն վանքը, ուր վանական կյանքի թեկնածուները պատրաստվում են ուխտադրության; Casa delle libertà – Ազատությունների Տուն, կենտրոնամետ աջակողմյանների կուսակցության անուն։
բ) Ավելի մասնավոր իմաստով, նույն ընտանիքին պատկանող անձինք (հայերեն «տնեցիներ» եզրի նման). tanti saluti a casa tua – շատ բարևներ քո ընտանիքինpensare a casa – մտածել ընտանիքի անդամների մասինscrivere a casa – [նամակ] գրել ընտանիքի անդամներինè lui che tira avanti la casa – նա է, որ առաջ է տանում ընտանիքը, շահում է ընտանիքի ապրուստը; telefona a casa Rossetti – զանգիր Ռոսսետտի ընտանիքին (հայերենի «Ռոսսետտիենց տուն» ասելաձևի նման) (և խոսափողը վերցնելով. Scusi, parlo con casa Bianchi? – Կներեք, Բյանքի ընտանիքի հետ եմ խոսո՞ւմ); possiamo parlare con libertà, Giorgio è di casa – կարող ենք ազատորեն (բռց.՝ ազատությամբ) խոսել, Ջորջոն մեզնից մեկն է (բռց.՝ տնեցի է); è tutto casa e famiglia – ամբողջովին տուն ու ընտանիք է, ասվում է մեկի մասին, ով նախընտրում է ժամանակն ընտանիքի հետ անցկացնել և տան գործերով միայն զբաղվել; essere casa e chiesa – տուն ու եկեղեցի լինել, ընտանիքին ու կրոնին հավատարիմ լինել; fare gli onori di casa – բռց.՝ տան պատիվներն անել, նշանակում է պատվով ընդունել և հյուրասիրել հյուրին։
գ) Ընդարձակ իմաստով՝ իշխանական տուն, տոհմ, հարստություն (դինաստիա). è l’ultimo discendente di una nobile casa – մի ազնվական տոհմի վերջին սերունդն էCasa Reale – Թագավորական Ընտանիք (նաև հակառակ հերթականությամբ՝ Real Casa, ավելի հանդիսավոր խոսքի մեջ); la Casa d’Asburgo – Ասբուրգների Տոհմla Casa di Francia – Ֆրանսիական Արքունիք; Casa pontificia – Պապական (բռց.՝ Քահանայապետական) Տուն։
 
5. Առևտրային ընկերություն, գործատուն. casa editrice – հրատարակչատունcasa di commercio – առևտրի տունcasa di spedizioni – առաքումների կենտրոն (բռց.՝ տուն), և այլն; è una casa di antica tradizione – հին ավանդություններ ունեցող ձեռնարկություն էspecialità della casa – սեփական արտադրության հատուկ խորտիկներ, vino della casa – սեփական արտադրության գինի, ասվում է ճաշարաններում։ Մասնագիտացված խանութներում. casa del caffè – սուրճի տուն, casa del prosciutto – պռոշուտտոյի (իտալական տարբեր տեսակի խոզապուխտների) տուն, casa dell’arredamento, del giocattolo, dell’automobile – կահույքի, խաղալիքի, ինքնաշարժի տունcasa di moda, di confezioni – նորաձևության, փաթեթավորման տուն։
 
6. Հատուկ ասելաձևեր. Casa di Dio o del Signore – Աստծո կամ Տիրոջ Տուն, եկեղեցին (և՛ գաղափարական իմաստով, և՛ շինության); casa del diavolo – սատանայի տուն, դժոխքը; mandare a casa del diavolo – սատանայի տուն ուղարկել, գրողի ծոցն ուղարկել; abitare a casa del diavolo – սատանայի տանը բնակվել, անհայտ կամ դժվարահաս տեղում բնակվել; casa di bambola – տիկնիկի տուն, մանրակերտ տնակ (պատկերավոր իմաստով՝ շատ փոքր, բայց գեղեցիկ հարդարված ու կահավորված տուն. viveva in una c. di bambola – ապրում էր մի տիկնիկի տան մեջ); casa da (o di) gioco – խաղատունcasa da tè – թեյատունcasa di tolleranza, casa chiusa – մարմնավաճառների տուն, բռց.՝ հանդուրժողության տուն (պետական օրենքի կողմից արտոնված լինելու իմաստով), փակ տուն։
 
◆ Նվազական. casina – փոքրիկ տուն, casétta – տնակ, casettina – փոքրիկ ու գեղեցիկ տնակ; փաղաքշական (նաև արհամարհական, ըստ համատեքստի). casùccia – տունիկ; մեծացնող. casóna – մեծ (բայց ո՛չ շատ գեղեցիկ, ո՛չ համաչափ) տուն, կամ casóne (արական սեռով); անարգական. casàccia – տգեղ (անհարմարավետ, խարխուլ, փտած, ...) տուն։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։