protettore – Italian - Armenian – Mashtoz.org
audiolibrary_letter P
protettore – պռո'տետ'տո՛ռէ – պաշտպան, պաշտպանիչ
արական սեռի գոյական, ածական

 

1. Արական սեռի գոյական (իգականը՝ protettrice – պռոտետտռիչէ). è un protettore degli emarginati – անտեսվածների [մի] պաշտպան է; protettrice dei poveri orfanelli – խեղճ (կամ ՝ աղքատ) որբուկների պաշտպան (իգական սեռով, այսինքն՝ կնոջ մասին է խոսքը); protettore dei letterati, degli artisti, degli scienziati – գրականագետների, արվեստի գործիչների, գիտնականների պաշտպան (կամ նաև protettore delle lettere, delle arti, delle scienze – գրականության, գեղարվեստի [ճյուղերի], գիտությունների պաշտպան

Գործածվում է նաև Սրբերի վերաբերյալ, որպես հոմանիշ ունենալով patrono - պատռո՛նո եզրը. San Cristoforo è il protettore degli automobilisti – Սուրբ Քրիստոփորոսը վարորդների Պաշտպան [Սուրբ]ն է; Santa Lucia è la protettrice della vista – Սրբուհի Լուսինեն տեսողության Պաշտպան [Սուրբ]ն է (նաև որպես ածական. il Santo protettore di un paese – մի երկրի Պաշտպան Սուրբը; la Santa protettrice della città – քաղաքի Պաշտպան Սրբուհին

Բացասական շեշտադրությամբ, ակնարկելով ինչ որ մեկի, ով հատուկ հովանավորչություն է կիրառում ինչ որ մեկի նկատմամբ, կողմնակալ կերպով. se non avesse potenti protettori nella direzione generale non avrebbe ottenuto il trasferimento – եթե հզոր պաշտպաններ չունենար ընդհանուր տնօրենությունում, չէր ստանա տեղափոխումը (պաշտոնի բարձրացման կամ գրասենյակի փոխադրության իմաստով)։

 

2. Ածական (պաշտպանիչ, պաշտպանող). ի մասնավորի, stato protettore – պաշտպանող, հովանավորող պետություն (տե՛ս նաև protettorato); cardinale protettore – պաշտպանող, հովանավորող կարդինալ; ponte protettore – պաշտպանող կամուրջ; strato protettore – պաշտպանիչ շերտ։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։