Բախ Յոհանն Սեբաստիան (1685-1750) - ՀԻՍՈՒՍ, ԻՄ ԲԵՐԿՐԱՆՔ – Ձայնադարան – Mashtoz.org
Բ

Բախ Յոհանն Սեբաստիան (1685-1750) - ՀԻՍՈՒՍ, ԻՄ ԲԵՐԿՐԱՆՔ

JESU, MEINE FREUDE   ՀԻՍՈՒՍ, ԻՄ ԲԵՐԿՐԱՆՔ
   
   
Jesu, meine Freude,   Հիսուս, իմ բերկրանք,
Meines Herzens Weide,   Իմ սրտի Հովիվ,
Jesu, meine Zier,   Հիսուս, իմ զարդարանք,
Ach wie lang, ach lange   Ա՜հ, որքա՜ն երկար, որքա՜ն երկար ժամանակ
Ist dem Herzen bange   Սիրտս լի է անձկությամբ,
Und verlangt nach dir!   Եվ կարոտով տենչում է Քեզ։
Gottes Lamm, mein Bräutigam,   Գառն Աստուծո, հոգուս Փեսա,
Außer dir soll mir auf Erden   Քեզնից դուրս, երկրի վրա
Nichts sonst Liebers werden.   Ոչի՛նչ ավելի սիրելի չէ ինձ։
 
Unter deinem Schirmen   Քո պաշտպանության ներքո,
Bin ich vor den Stürmen   Ես ազատ եմ հարձակումներից
Aller Feinde frei.   Իմ բոլոր թշնամիների։
Laß den Satan wittern,   Թող որ սատանան հետապնդի ինձ,
Laß den Feind erbittern,   Թող որ ցասումով զայրանա իմ թշնամին,
Mir steht Jesus bei.   Հիսուսն իմ կողմից է։
Ob es itzt gleich kracht und blitzt,   Նույնիսկ եթե փայլատակում են կայծակներն ու որոտում է ամպրոպը,
Ob gleich Sünd und Hölle schrecken:   Նույնիսկ եթե ահ ու սարսափ են սփռում մեղքն ու դժոխքը,
Jesus will mich decken.   Հիսուսը պաշտպանելու է ինձ։
 
Trotz dem alten Drachen,   Դիմագրավում եմ հին վիշապին,
Trotz des Todes Rachen,   Դիմագրավում եմ մահվան երախին,
Trotz der Furcht darzu!   Դիմագրավում եմ նաև վախին։
Tobe, Welt, und springe,   Զայրացիր, աշխարհ, և հարձակվիր,
Ich steh hier und singe   Ես կանգնած եմ տեղումս ու երգում եմ,
In gar sichrer Ruh.   Ապահով խաղաղության մեջ։
Gottes Macht hält mich in acht;   Աստծո զորությունը հոգատար է իմ նկատմամբ,
Erd und Abgrund muss verstummen,   Երկիրն ու վիհերը պետք է լռեն,
Ob sie noch so brummen.   Որքան էլ դրանք դղրդալի են։
 
Weg mit allen Schätzen!   Բա՛վ է բոլոր գանձերին,
Du bist mein Ergötzen,   Դո՛ւ ես իմ սիրելին,
Jesu, meine Lust!   Հիսուս, իմ խնդություն։
Weg ihr eitlen Ehren,   Բա՛վ է դատարկ պատիվներին,
Ich mag euch nicht hören,   Այլևս մտադիր չեմ ձեզ լսելու,
Bleibt mir unbewusst!   Անծանոթ մնացեք ինձ։
Elend, Not, Kreuz, Schmach und Tod   Չքավորություն, մտատանջություն, վիշտ, դժբախտություն և մահ,
Soll mich, ob ich viel muss leiden,   Նույնիսկ եթե պետք է կրեմ այդքան տառապանք,
Nicht von Jesu scheiden.   Ոչինչ ինձ չի բաժանի Հիսուսից։
 
Gute Nacht, o Wesen,   Բարի գիշեր, կենսակերպ,
Das die Welt erlesen,   Որիդ աշխարհն է ընտրում,
Mir gefällst du nicht.   Դու ինձ չես գոհացնում։
Gute Nacht, ihr Sünden,   Բարի գիշեր ձեզ՝ մեղքերիդ,
Bleibet weit dahinten,   Հետ ու հեռու մնացեք ինձնից,
Kommt nicht mehr ans Licht!   Լույս աշխարհ մի՛ եկեք այլևս։
Gute Nacht, du Stolz und Pracht!   Բարի գիշեր, գոռոզ պարծանք ու շքեղություն,
Dir sei ganz, du Lasterleben,   Մեկընդմիշտ, մեղանչական գոյություն,
Gute Nacht gegeben.   Ասում եմ քեզ բարի գիշեր։
 
Weicht, ihr Trauergeister,   Հեռացե՛ք ինձնից, տրտում ոգիներ,
Denn mein Freudenmeister,   Իմ բերկրալի Տերը՝
Jesus, tritt herein.   Հիսուսը, արդ մտնում է ներս։
Denen, die Gott lieben,   Նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն,
Muß auch ihr Betrüben   Նաև իրենց վշտերը
Lauter Zucker sein.   Դառնում են մաքուր քաղցրություն։
Duld ich schon hier Spott und Hohn,   Նույնիսկ եթե այստեղ պետք է կրեմ ամոթ ու անպատվություն,
Dennoch bleibst du auch im Leide,   Նաև տառապանքի մեջ Դու մնում ես
Jesu, meine Freude.   Իմ բերկրանքը, ո՜վ Հիսուս։