Քլովերթոն (2008-ից) - « Ալլելուիա » (Սբ. Ծննդյան երգ) – Ձայնադարան – Mashtoz.org
Ք

Քլովերթոն (2008-ից) - « Ալլելուիա » (Սբ. Ծննդյան երգ)

I've heard about this baby boy           Լսեցի այս մանկան մասին,
Who's come to earth to bring us joy           Որն աշխարհ է եկել մեզ ուրախություն բերելու,
And I just want to sing this song to you           Եվ ես ուզում եմ միայն երգել այս երգը քո համար,
It goes like this, the fourth, the fifth           Ահա այսպիսին է ռիթմը. չորրորդը, հինգերորդը,
The minor fall, the major lift           Փոքրագույն անկումը, մեծագույն վերամբարձումը.
With every breath I'm singing Hallelujah           Յուրաքանչյուր շնչիս հետ երգում եմ Ալլելուիա,
Hallelujah           Ալլելուիա։
             
A couple came to Bethlehem           Մի զույգ եկավ Բեթղեհեմ,
Expecting child, they searched the inn           Մանկան ծնունդին սպասելով՝ կացարան էին փնտրում,
To find a place for You were coming soon           Տեղ գտնելու Քո համար, ուր շուտով լույս աշխարհ էիր գալու.
There was no room for them to stay           Նրանց համար մնալու սենյակ չգտնվեց,
So in a manger filled with hay           Ուստի չոր խոտով լի մի մսուրում
God's only Son was born, oh Hallelujah           Աստծո միածին Որդին ծնվեց, օ՜հ Ալլելուիա,
Hallelujah           Ալլելուիա։
             
The shepherds left their flocks by night           Հովիվները գիշերով թողեցին իրենց հոտերը,
To see this baby wrapped in light           Տեսնելու համար լույսով պատված այս Մանկանը,
A host of angels led them all to You           Մի խումբ հրեշտակներ առաջնորդեցին նրանց Քո մոտ,
It was just as the angels said           Ամեն ինչ այնպես էր, ինչպես հրեշտակներն ասել էին, թե
You'll find Him in a manger bed           Կգտնեք Նրան մսուրի անկողնու մեջ,
Immanuel and Savior, Hallelujah           Էմանուելին և Փրկչին, Ալլելուիա,
Hallelujah           Ալլելուիա։
             
A star shown bright up in the east           Մի լուսավոր աստղ փայլեց արևելյան կողմում,
To Bethlehem, the wisemen three           Դեպի Բեթղեհեմ, երեք իմաստունները
Came many miles and journeyed long for You           Բազում մղոններ հեռավորությունից եկան, և երկար ճամփորդեցին Քեզ գտնելու համար,
And to the place at which You were           Դեպի վայրը, ուր Դու գտնվում էիր,
Their frankincense and gold and myrrh           Իրենց խունկը, և ոսկին, և զմուռսը
They gave to You and cried out Hallelujah           Նրանք ընծայեցին Քեզ, և հուզված բացականչեցին Ալլելուիա,
Hallelujah           Ալլելուիա։
             
I know You came to rescue me           Գիտեմ, Դու եկար փրկելու ինձ,
This baby boy would grow to be           Այս փոքրիկ տղան մեծանալու և դառնալու է հասուն տղամարդ,
A man and one day die for me and you           Եվ մի օր մեռնելու է իմ ու քո համար.
My sins would drive the nails in You           Իմ մեղքերն էին, որ գամերը խրեցին մարմնիդ մեջ,
That rugged cross was my cross, too           Այդ դժնդակ խաչը նաև իմ խաչն էր,
Still every breath You drew was Hallelujah           Տակավին, յուրաքանչյուր շունչդ, որ շնչեցիր, եղավ Ալլելուիա,
Hallelujah           Ալլելուիա։