Սթարք Ռոդնի Վիլիամ (ծնվ. 1934թ.) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ս
Սթարք Ռոդնի Վիլիամ (ծնվ. 1934թ.)
Ռոդնի Վիլիամ Սթարքը (ծնվ. 8 Հուլիս 1934թ.) ամերիկացի աշխարհահռչակ սոցիոլոգ է: 32 տարի շարունակ սոցիալական գիտություններ է դասավանդել Վաշինգտոնի Համալսարանում, իսկ 2004թ.ին տեղափոխվել է Բեյլորի Համալսարան, ուր կրոնի ուսումնասիրման ինստիտուտի համանախագահն է:
Հեղինակն է մեծածավալ 30 հատոր գիտական ուսումնասիրությունների, ինչպես նաև հին աշխարհի պատմությանն ու սոցիալական կառուցվածքի ուսումնասիրություններին նվիրված ավելի քան 140 գիտական հոդվածների:
Երկու անգամ արժանացել է « Distinguished Book Award from the Society for the Scientific Study of Religion » մրցանակին (1985, 1992):
 
ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ
 
« Քրիստոնեությունն է, որ ստեղծեց արևմտյան քաղաքակրթությունը: Եթե Հիսուսի հետևորդները մնային իբրև հրեական անծանոթ մի շարժում, ձեր մեծամասնությունը կարդալ չէր սովորի, իսկ մյուսները ձեռագիր պապիրուսներ կկարդային: Առանց աստվածաբանության, որի հիմքում բանականությունն է, զարգացումը, բարոյական հավասարությունը, ամբողջ աշխարհն այսօր կլիներ քիչ թե շատ այնտեղ, ուր ոչ-եվրոպական հասարակություններն էին, ասենք, Տասնիններորդ դարում. մի աշխարհ, որ լի է աստղագուշակներով ու ալքիմիկոսներով, բայց ո՛չ գիտնականներով: Միահեծան բռնակալների մի աշխարհ, առանց համալսարանների, բանկերի, գործարանների, ակնոցների, ծխնելույզների ու դաշնամուրների: Մի աշխարհ, ուր երեխաների մեծամասնութիւնը չի ապրում մինչև 5 տարեկան հասակը և բազմաթիվ կանայք մահանում են ծննդաբերության ժամանակ: Մի աշխարհ, որն իրոք ապրում է ''խավար դարաշրջանում'' »:
 
Մեջբերված է.  www.aleteia.org
 
[ շարունակելի ... ]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։