Քոլլինս Ֆրենսիզ (ծնվ. 1950թ.) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ք
Քոլլինս Ֆրենսիզ (ծնվ. 1950թ.)
Ֆրենսիզ Քոլլինսը (ծնվ. 14 Ապրիլ 1950), ամերիկացի գենետիստ է: Նրա առաջնորդած գիտնականների խումբը կարողացավ ապակոդավորել մարդկային գենոման: 2009թ.ին, Սենատի միաձայն որոշմամբ, նշանակվել է ԱՄՆ Առողջապահության Ազգային Ինստիտուտների տնօրեն (Մերիլենդում): ԱՄՆ Գիտությունների Ազգային Ակադեմիայի և Բժշկագիտական Ինստիտուտի անդամ է:
Արժանացել է գիտական մի շարք մրցանակների. «Kilby International Awards» (1993), «Biotechnology Heritage Award» (2001), «William Allan Award» (2005), «Inamori Ethics Prize» (2008), «National Medal of Science» (2008), «Trotter Prize» (2008), «Albany Medical Center Prize» (2010), «Pro Bono Humanum Award» (2012), ինչպես նաև հաղթող է ճանաչվել հետևյալ անվանակարգերում. «Biography of the Year» (2000), «America's Best Leaders» (2005).
Ֆրենսիզ Քոլլինսը 2001 թվականին դարձել է Իսպանիայի թագավորության «Աստուրիայի Իշխան» շքանշանակիր, որն իրեն տրվել է կատարած գիտական և տեխնիկական կարևորագույն աշխատանքի համար, 2007 թվականին պարգևատրվել է ԱՄՆ «Ազատության Նախագահական Մեդալ»ով, իսկ 2009 թվականից դարձել է Վատիկանի Գիտությունների Քահանայապետական Ակադեմիայի ակադեմիկոս անդամ (նշանակվել է Ն.Ս. Բենեդիկտոս Տասնվեցերորդի կողմից):
 
ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ
 
« Չեմ կարողանում հասկանալ, թե բնությունն ինչպե՞ս կարող էր առաջանալ ինքնըստինքյան: Ոչ մի լուրջ գիտնական չի համարձակվի հաստատել, թե իր ձեռքի տակ ունի կյանքի ծագման նատուրալիստական մի բացատրություն: Միմիայն տարածքից և ժամանակից դուրս գտնվող մի ուժ կարող էր նման բան անել: Բիգ Բենգն իր համար բարձրաձայն պահանջում է աստվածային բացատրություն» և արդարև «կատարյալ կերպով համաձայնվում է անդրանցական Արարիչ Աստծո գաղափարի հետ »:
 
Ֆ. Քոլլինս, «Աստծո բարբառը» գրքից (The Language of God. A Scientist Presents Evidence for Belief, Sperling & Kupfer, 2007, p. 63):
 
---
 
« Ոչ մի պատճառ չունեմ անհամաձայնություն տեսնելու այն բաների միջև, որոնք ես ճանաչում եմ իբրև գիտնական, որն ամբողջ օրն անցկացնում է մարդկային գենոման ուսումնասիրելով, և այն բաների, որոնց ես հավատում եմ իբրև մեկը, ով մեծ ուշադրություն է ընծայում այն ամենին, ինչը որ Աստվածաշունչն ուսուցանում է Աստծո և Հիսուս Քրիստոսի մասին: Սրանք միմյանց միջև հաշտ ու համերաշխ տեսակետներ են: Գիտությունը [...] բնական աշխարհն ուսումնասիրելու կերպն է: Գիտությունը յուրահատուկ օգտակարություն չունի – մանավանդ թե՝ ամբողջովին անօգտակար է – գերբնական աշխարհի վերաբերյալ մեկնաբանություններ կատարելու համար: Երկու աշխարհներն էլ, իմ համար, մեծապես իրական և մեծապես կարևոր են: Դրանք ուսումնասիրվում են տարբեր եղանակներով, գոյություն ունեն միասին ու համատեղ, և լույս են սփռում մեկը մյուսի վրա »:
 
Մեջբերումը հետևյալ հարցազրույցից է. F. Collins, interviewed by Bob Abernethy of PBS’ “Religion & Ethics Newsweekly” – a production of Thirteen/WNET New York. Transcript prepared by Burrelle’s Information Services, Livingston, NJ. © 2000 Educational Broadcasting Corporation.
 
 
[ շարունակելի ... ]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։