Քոֆֆման Ստյուարտ (ծնվ. 1939թ.) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ք
Քոֆֆման Ստյուարտ (ծնվ. 1939թ.)
Ստյուարտ Քոֆֆմանը (ծնվ. 28 Սեպտեմբեր 1939) ամերիկացի տեսական կենսաբան է, բժշկական գիտությունների դոկտոր և բաղադրյալ համակարգերի աշխարհահռչակ գիտահետազոտող, որ ուսումնասիրում է կյանքի ծագումը Երկրի վրա: Միջազգային ճանաչման է արժանացել հատկապես նրանով, որ մշակել է մի տեսություն, որի համաձայն՝ կենսաբանական համակարգերի և կենդանի օրգանիզմների բարդ բաղադրությունը սերում է ինքնակազմակերպումից, հավասարակշռությունից հեռու գտնվող դինամիկաներով, և ո՛չ թե միայն դարվինյան բնական սելեկցիայից: Գիտական աշխարհում աշխարհահռչակ համբավի է հասել նաև բուլեան ցանցի առաջին մոդելները ներկայացրած լինելու համար: Իր գիտահետազոտական աշխատանքները կատարել է Քալգարիի Համալսարանում (Կանադա), Թամպերի Համալսարանում (Ֆինլանդիա), Վերմոնտի Համալսարանում (ԱՄՆ), Սեաթլի Կենսաբանական Համակարգերի Ինստիտուտում (ԱՄՆ): Միաժամանակ, ICORE-ի նախագահն է (Informatics Research Circle of Excellence) և IBI-ի (Institute for Biocomplexity and Informatics) տնօրենը: 2015 թվականին հրավիրվել է ՄԱԿ որպես տնտեսական աճի հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ խորհրդատու: Արժանացել է միջազգային մի շարք գիտական մրցանակների (օրինակ, Հռոմի «Դեյ Լինչեյ» Գիտությունների Ակադեմիայի Ոսկե Շքանշանին):
 
ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ
 
« Մենք բոլորս կարող ենք բանիմաց լինել տեղային, մասնակի մակարդակի վրա, բայց չենք կարող այդպիսին լինել ընդհանուր, համապարփակ մակարդակի վրա: Այն ամենը, որ մենք կարող ենք անել, այն ամենը, որ յուրաքանչյուր ոք կարող է անել, առաջ գնալն է հնարավոր լավագույն կերպով, այնքան՝ որքան որ կարող ենք: Միմիայն Աստված ունի բավարար իմաստություն՝ հասկանալու համար վերջնական օրենքը, նետելու համար քվանտային խաղաքարերը: Միմիայն Աստված կարող է կանխասել ապագան: Մենք [...] դա չենք կարող անել »:
 
S. KAUFFMAN, At Home in the Universe: The Search for Laws of Self-Organization and Complexity [Տանը՝ Տիեզերքում. ինքնակազմակերպման և բարդության օրենքների փնտրտուքը], Oxford University Press 1995, p. 17.
 
[ շարունակելի ...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։