ԱՂՈԹՔ ՀԻՍՈՒՍԻ ՄԽԻԹԱՐԻՉ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ԱՂՈԹՔ ՀԻՍՈՒՍԻ ՄԽԻԹԱՐԻՉ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ

Տե՜ր Հիսուս իմ, թող օրհնյա՜լ լինի Սուրբ Սրտիցդ բխած ամեն մի խոսքը. այն «լեզվիս վրա ավելի քաղցր է, քան մեղրի խորիսխը» (Սղմ 18, 11): Արդյոք ի՞նչ էի անելու ամենօրյա նեղությունների ու անձկությունների մեջ ընկղմված, եթե չմխիթարեիր ինձ Քո Սուրբ Սրտի մխիթարիչ խոսքերով: Որպեսզի վերջիվերջո հասնեմ փրկության նավահանգիստ, ի՞նչ կարևորություն ունի, թե ինչպիսի՛ կամ քանի՛ նեղություններ եմ պարտավոր կրել այս ժամանակավոր կացարանում: Տո՜ւր ինձ բարի վախճան և երջանիկ խաղաղ մեկնում այս աշխարհից: Գթությամբդ հիշի՜ր ինձ, Աստվա՜ծ իմ, և ուղղաշավիղ արահետով առաջնորդի՜ր դեպի Արքայությունդ։

Ամեն:

 

« Նմանություն Հիսուս Քրիստոսի » գրքից

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։