ՀԻՍՈՒՍԻ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՍՈՒՐԲ ՍՐՏԻ ՊԱՏԳԱՄԸ
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
«Ե՛ս Եմ, մի՛ վախեցիր» (հմմտ. Հվհ 6, 20):
«Մի՛ վախեցիր, որովհետև շնորհ գտար Աստծո առաջ» (հմմտ. Ղկս 1, 30):
«Մի՛ վախեցիր, քո աղոթքն ընդունվել է» (հմմտ. Ղկս 1, 13):
«Մի՛ վախեցիր և քո սիրտը թող չվհատվի» (Ես 7, 4):
«Մի՛ վախեցիր, այլ՝ ցնծա՛ և ուրախացի՛ր, որովհետև մեծագործություններ կատարեց Տերը» (հմմտ. Հվլ 2, 21):
«Մի՛ վախեցիր, թևաթափ մի՛ եղիր» (հմմտ. Սփն 3, 16):
«Մի՛ վախեցիր բաներից, որ լսում ես» (հմմտ. 4Թգ 19, 6; Ես 37, 6):
«Մի՛ վախեցիր և մի՛ հուսալքվիր» (2Օր 1, 21):
«Քեզնից առավել հզոր ուժերից մի՛ վախեցիր, որովհետև քո հետ է Տերը՝ քո Աստվածը» (հմմտ. 2Օր 20, 1):
«Խաղաղությունը թող քո հետ լինի: Մի՛ վախեցիր, չես մեռնելու» (Դտվ 6, 23):
«Մի՛ վախեցիր, բարձր ձայնով ավետարանի՛ր. ''Ահա՛ ձեր Աստվածը''» (հմմտ. Ես 40, 9):
«Մի՛ վախեցիր, որովհետև ես փրկագնել եմ քեզ» (Ես 43, 1):
«Մի՛ վախեցիր, այլևս երբեք չես կարմրելու ամոթից» (հմմտ. Ես 54, 4):
«Մի՛ վախեցիր տառապանքներից, որ քեզ սպասվում են» (Հյտ 2, 10):
«Մի՛ վախեցիր, որովհետև չկա ծածուկ բան, որ չհայտնվի, և գաղտնի բան, որ չիմացվի» (հմմտ. Մտթ 10, 26):
«Ոտքի՛ կանգնիր և մի՛ վախեցիր» (հմմտ. Մտթ 17, 7):
«Գոտեպնդվի՛ր, Ե՛ս Եմ, մի՛ վախեցիր» (հմմտ. Մրկ 6, 50):
«Մի՛ վախեցիր, ես մեծ ուրախություն եմ ավետում քեզ» (հմմտ. Ղկս 2, 10):
«Մի՛ վախեցիր, դու շա՜տ ավելի թանկարժեք ես» (հմմտ. Ղկս 12, 7):
«Մի՛ վախեցիր նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (հմմտ. Մտթ 10, 28; Ղկս 12, 4-5):
«Մի՛ վախեցիր, որովհետև քո Հորը հաճելի եղավ տալ քեզ Իր Արքայությունը» (հմմտ. Ղկս 12, 32):
«Մի՛ վախեցիր, ես քո վահանն եմ: Քո հատուցումը շա՜տ մեծ է լինելու» (հմմտ. Ծնդ 15, 1):
«Մի՛ վախեցիր, որովհետև Ես քո հետ եմ» (Ծնդ 26, 24; Ես 41, 10; 43, 5):
«Մի՛ վախեցիր, միայն հավատա» (Ղկս 8, 50):
«Մի՛ վախեցիր, այսուհետև մարդկանց որսորդ ես լինելու» (Ղկս 5, 10):
«Մի՛ վախեցիր, միայն շարունակիր հավատալ» (Մրկ 5, 36):
«Մի՛ վախեցիր, Ե՛ս Եմ Առաջինն ու Վերջինը, Նա՝ Ում մեջ է Կյանքը: Ես մահացել էի, բայց այժմ ապրում եմ հավետ, և իշխանություն ունեմ մահվան ու դժոխքի վրա» (Հյտ 1, 17-18):
«Մի՛ վախեցիր, գնա՛ և ավետիս տար իմ եղբայրներին» (հմմտ. Մտթ 28, 10):
ԱՄԵՆ։